Իսրայելը հարվածել է Դոհային՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը
Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտնել է, որ Դոհայում իրականացրել է ճշգրիտ հարվածներ՝ ուղղված պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությանը։ Այս մասին ասված է բանակի պաշտոնական Telegram ալիքի հաղորդագրությունում։
Ներկայումս Իսրայելը չի մանրամասնել գործողության արդյունքները և վնասների ծավալը։ Կատարի իշխանությունները դեռ չեն արձագանքել հաղորդագրությանը։
Դոհան համարվում է ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարության հիմնական կենտրոններից մեկը, իսկ տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել վերջին ամիսների բախումների և ռազմական գործողությունների ֆոնին։