Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ
Վիդեո

ՔՊ-ն սկսել է լկտիության արշավը

Հայաստանի խորհրդարանը երեկ սկսել է իր 10-րդ նստաշրջանի աշխատանքը, և ինչպես ավելի վաղ կանխատեսել էինք 1or.am-ում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն իսկ աչքի է ընկել իր լպիրշ հայտարարություններով։

Հիշեցնենք՝ նշել ենք, որ ՔՊ-ին հանձնարարված է ընդդիմության հետ խոսել առավելագույն կոշտ և լկտի ձևերով՝ հնարավոր բոլոր արձագանքներին պատասխանել մի քանի անգամ ավելի շատ։ Խորհրդարանական ընտրություններից առաջ «Քաղպայմանագիրը» խնդիր ունի ցույց տալու, թե ինքն է վերահսկում իրավիճակը հանրապետությունում։

Առաջին իսկ նիստի ընթացքում «Քաղպայմանագրի» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է աչքի ընկել լպիրշ հայտարարություններով։ Նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին, ասելով. «Թող սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք, թե էդ 4 տունն իրեն ո՞րտեղից...»։ Դեռևս 2017 թ․-ին թմրանյութի համար ոստիկանության բերման ենթարկված և քրեական գործով անցնող Հովհաննիսյանը մի քանի այլ վիրավորանք է հասցրել ընդդիմադիր պատգամավորին։

Առայժմ միայն ընդդիմադիր կին պատգամավորները համատեղ հայտարարությամբ դիմել են Ազգային ժողովի նախագահին՝ անթույլատրելի համարելով և խստորեն դատապարտելով Արթուր Հովհաննիսյանի արարքը։ Նրանք հիշեցրել են, որ վերջինս մշտապես աչքի է ընկնում բարոյական նվազագույն նորմերին հակասող վարքագծով, հայտնի է բռնության հրապարակային կոչերով և ընդդիմադիր գործիչների հասցեին զրպարտություններով, որոնց համար դատարանի վճիռներով պարտավորվել է ներողություն խնդրել։

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են նաև Արթուր Հովհաննիսյանի վարքը քննել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում։ Թագուհի Թովմասյանն էլ կոչ է արել իշխանական լպիրշ պատգամավորին վայր դնել մանդատը։ Վերջինս, իհարկե, գործում է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգներով և որևէ դեպքում որևէ մանդատ վայր չի դնելու։

Այս իրավիճակում «Քաղպայմանագրի» վարքը լիովին հասկանալի է։ Այդ կուսակցությունը վաղուց անցել է բարոյական բոլոր կարմիր գծերը։ Սակայն տարօրինակը Հայաստանում իրավապաշտպանների և կանանց իրավունքներով զբաղվող կառույցների տոտալ լռությունն է։

1-2 իրավապաշտպանի դատապարտող հայտարարությունը չհաշված՝ մյուսներից որևէ հեծկլտոց անգամ դուրս չի եկել։ Նրանք չեն դատապարտել իշխանական պատգամավորի այս վարքը։ Իսկ նախկին իշխանությունների օրոք, երբ որևէ տղամարդ պատգամավոր կհանդգներ ընդդիմության ներկայացուցչի հասցեին նման վիրավորանք հնչեցնել, իրավապաշտպաններն ու տարբեր սորոսականներ իսկական վայնասուն կբարձրացնեին այդ պատգամավորի դեմ՝ կոչ անելով վերջինիս վայր դնել իր մանդատը։

«Քաղպայմանագիրը», վստահաբար, առաջիկա նիստերում ավելի լպիրշ կերպով է իրեն պահելու և որևէ կերպ չի թուլացնելու այս դոզան։

Սերինե Ավետիսյան