Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ Վարդևանյան
Հասարակություն

Երկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղի

Էլենն ու Դավիթը միմյանց ծանոթ չեն։ 2025-ի անմոռաց ամառը նրանք անցկացրել են Լոռու և Կոտայքի մարզերում՝ ինքնազարգացման ու կայացման մեծ ուղի անցնելով տարբեր ամառային ճամբարներում. Էլենը՝ ճամբարականից մինչև մեթոդիստ, Դավիթը՝ կազմակերպիչ։

Երկու մասնակից՝ Հայաստանի երկու տարբեր ճամբարներում. ի՞նչն է նրանց միավորում։ 

Էլեն Տիգրանյան, Երևան

«Դուք գիտեի՞ք, որ խարույկները տեսակներ ունեն՝ աստղաձև, հյուղակ, ջրհոր։ Կախված այն բանից՝ ինչ ես ուզում այդ պահին. լուսավորել, տաքանալ, թե սնվել։ Եվ միայն դա չէր և ամենակարևորը դա չէր, որ չգիտեի մինչ ճամբար գնալը:

Այստեղ հասկացա, որ մարդկանցից առաջին տպավորությունը` դրական կամ բացասական, կարող է խաբուսիկ լինել: Ընկերները ճանաչվում են ճանապարհին․ ճամբարի ընկերները ոչ միայն կյանքի, այլև լեռների ընկերներ են։ 

Լեռ բարձրանալիս, երբեմն թվում է՝ վերջին շունչդ է, բայց մեկ էլ տեսնում ես՝ առջևից գնացողն առանց շրջվելու հետ է տարել ձեռքերը և մեկնել քեզ՝ ափերով քաշելով ծանրությունդ։ Երբեմն ամբողջ խումբն է դադար առնում կամ դանդաղեցնում արագությունը, որ կարողանաս քայլերդ համապատասխանեցնել սրտիդ զարկերին։ Ո՛չ արագ, ո՛չ դանդաղ՝ քայլում են հենց քո՛ սրտի զարկերին համապատասխան: Ամբողջ խումբը՝ մեկի սրտի զարկով։ Եվ հևոցդ դադարում է։   

«Կարևորը գագաթին հասնելը չէ: Ի՞նչ արժե քո հաղթանակը, եթե ընկերդ մնաց ստորոտին». մեր խմբավար Տաթև Հովակիմյանի խոսքերն են։ Դրա համար էլ բարձունքը հաղթահարելիս հպարտություն ես զգում՝ ընկերդ քեզ հետ է։ Գագաթին քո շունչը փոխվում է, դառնում ես էներգիայով լի, եթե անգամ հոգնած ես լինում։ Բարձունքը քոնն է` դա անբացատրելի զգացողություն է։

Ճամբարում և քաղաքում ես տարբեր եմ, տարբեր Էլեններ։ Ճամբարում ոչինչ հեշտ չի տրվում: Առաջին անգամ վրանի տակ գիշերելիս մրսում ես՝ մինչև հասկանում ես, որ քնապարկը … վրադ գցելու համար չէ։

Ճամբարում սերն էլ ուրիշ է՝ առանց դիմահարդարման, ծխի հոտով, դաշտային ծաղիկների գույներով, ուսերին գցված բաճկոնով: Եվ, իհարկե, տիկին Դավթյանի հոգատարությամբ, որը զարմանալիորեն բաշխվում էր բոլորիս մեջ (ՄՀԿ տնօրեն Հայկանուշ Դավթյան- հեղ․) ու նրա «ձեզ հավասարակշռված պահեք»-ով, ինչն անմիջապես սթափեցնում էր մեզ:

Ժպիտով եմ հիշում մի դրվագ. պայմանավորվեցինք, որ աղջիկները փայտ են հավաքելու, տղաները՝ սնունդ պատրաստելու։ Երբ խրձերն առած վերադարձանք ճամբար, ընթրիքին մեզ սպասում էր խմորի մի անորոշ զանգված։ Պարզվեց, որ «խոհարարները» մակարոնը եփելուց առաջ …լվացել էին սառը ջրով։

Ճամբարում ամենահամեղը ընկեր Վահագի սարքած բամիայի խորովածն էր, ընկեր Տաթևի ապուրն ու կրակի մեջ կարմրացրած հավը, ընկեր Աբրահամի բորշչն ու ընկեր Աշոտի ուրցով թեյը։ 

Գիշերվա խարույկն իր կախարդանքն ունի: Խորհրդանշական՝ ծիսակատարության պես մի բան է. տղաները վառում են, աղջիկներն՝ օգնում, որ կրակը չմարի։ Ճամբարային երեկոներին խարույկի շուրջ ստեղծված անբացատրելի մթնոլորտն ուղղակի ստիպում էր այնքան անկեղծ լինել, որ արդեն քաղաքում վերհիշելիս՝ քեզ անհավատալի է թվում։ Խարույկի շուրջ կարող էիր խոսել այնպիսի թեմաներից, որոնք պահանջված չեն մեծ քաղաքում։  

Խարույկի մոխրացած փայտերին նայելիս մտածում էի՝ ամեն բան ունի սկիզբ ու  ավարտ։ Իր ջերմությամբ մեզ միավորած ճամբարն էլ ավարտվեց՝ ընդմիշտ թողնելով վառ պահերի լույսը»։

Դավիթ Աբրահամյան, գյուղ Ծաղկահովիտ

«Ճամբարում առաջին երկու օրերը ինքնահաստատման ու զգուշավորության օրեր են: Հետո ես հասկանում, որ այստեղ գործում են ճամբարի կանոնները. անկախ ձեռքբերումներից ու գիտելիքներից՝ բոլորը հավասար են, բոլորն այն են, ինչ կան։ Եվ երրորդ օրն արդեն բոլորս այնպիսին էինք, ինչպիսին կայինք:

«Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»՝ մեր ճամբարում նորեկները մկրտություն են ստանում «Սարդարապատ»-ը երգելով լեռ բարձրանալիս։ Երգելիս մեկ ձայն է լսվում, մեկ մարդ ենք դառնում, մեկ ուղիով քայլում, և այդ էներգիան ուժ է տալիս։   

Ի տարբերություն շատերի՝ խմբով լուսաբաց դիմավորել չեմ սիրում։ Լուսաբացի մեջ մի անբացատրելի լռություն կա, որը սիրում եմ մենակ վայելել։ Այդ պահին խոսքերդ ամենանկեղծն են և ուզում ես միայն դու լսել։ Եվ հետո՝ խմբով լուսաբաց դիմավորելու մեջ հրաժեշտ կա, գուցե դա էլ է դեր խաղում։ 

Մեկ տարի առաջ ճամբար մտա որպես սովորական տղա, բայց հետո ընկեր Մհերի հետ շփումը վճռորոշ եղավ («Հզոր միտք» ՀԿ-ի նախագահ Մհեր Մկրտչյան-հեղ․), նա հիմք դրեց իմ հետագա հաջողություններին՝ ֆիզիկայի նկատմամբ իմ հետաքրքրությունը խրախուսելով։ Հիմնեցի «Ֆիզիկայի աշխարհ» կրթահամալիրը՝ նպատակ ունենալով համախմբել գիտությամբ զբաղվող երիտասարդներին։ Ճամբարում ֆինանսական գրագիտության դասընթացները կրկնապատկեցին գիտելիքներս՝ տեղեկացնելով տարբեր հարթակների մասին, օգնելով կազմել ծախսերի և եկամուտների  անձնական հաշվետվություն։  

Խարույկի մոտ իրականում կարճ ժամանակ ես նստում՝ մի քանի ժամ, բայց քեզ թվում է՝ փոխանցվող ջերմությունը հավերժ է։ Խարույկի շուրջ ընկերներիդ լուսավորված դեմքերն ու օդի մեջ դեպի վեր սավառնող սպիտակ բոցերն անվտանգության ու ապահովության անբացատրելի զգացողություն են փոխանցում։ Եվ քեզ թվում է՝ դա էլ է հավերժ։

Այնքան բան ունեմ պատմելու կրտսեր եղբորս՝ Վահեին, որը միշտ պարտադիր սպասում է ինձ ավտոկայանում, հետո կպչում ու պոկ չի գալիս՝ մինչև ճամբարի մասին ամեն ինչ չպատմեմ»։ 

Էլենն ու Դավիթը միմյանց ծանոթ չեն։ Երկու ճամբարականներ՝ Հայաստանի  տարբեր մարզերում։ Էլենը Լոռու մարզի Գարգառ գյուղի հարակից տարածքում 260 երիտասարդների համար կազմակերպված՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարի մասնակից է, Դավիթը՝ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում շուրջ 80 երիտասարդների համար կազմակերպված՝ «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն-2» ճամբարի։ 

Երկուսն էլ իրենց հետ կտանեն առաջնորդական հմտություններ, մասնագիտական կողմնորոշման և ֆինանսական գրագիտության կարևոր գիտելիքներ, իսկ ամենակարևորը՝ միասնական ու համախումբ թիմով աշխատելու և ցանկացած ոլորտում մեր երկրի համար բարձր գագաթներ նվաճելու հաստատակամություն և վճռականություն:

ՀԳ  ԱրարատԲանկը Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարի և «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն-2» ճամբարների կազմակերպման գաղափարական և ֆինանսական աջակիցն է։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից: