Ժամացույցների և մետաղադրամների՝ 8 միլիոնը գերազանցող հավաքածուներ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Գասպարյանի սեփականությունն են համարվում երկու ավտոտնակ, մեկ բնակարան և «BMW X5 4.8 IS» մակնիշի ավտոմեքենան:
Գասպարյանը նաև փոխառություններ ունի, որոնք կազմել են 50 հազար ամերիկյան դոլար, իսկ դրամական միջոցները՝ 15 միլիոն դրամ, 83 հազար ԱՄՆ դոլար ու 31 հազար եվրո: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 4 միլիոն 188 հազար դրամ:
Դե իսկ նրա հայտարարագրի ամենահամեղ պատառիկներն էլ վերաբերում են թանկարժեք հավաքածուներ ունենալու փաստին: Այսպես, Գասպարյանը մետաղադրամների ու ժամացույցների հավաքածուներ ունի, որոնցից յուրաքանչյուրը գերազանցում է 8 միլիոն դրամը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում