Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն
Քաղաքականություն

Շատ կարևոր է, որ մեզանում լինեն իսկապես պետությանն ու ժողովրդին ծառայելու ունակ քաղաքական էլիտաներ. Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետևելով Չինաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ կարող ենք փաստել, որ այլևս միաբևեռ աշխարհը գոյություն չունի։ Վլադիմիր Պուտինին և ռուս զինվորին հաջողվեց փոխել աշխարհակարգը և հիմք դնել նոր աշխարհի ստեղծմանը։ Մեկ մարդ իր քաղաքական համառության, հայրենասիրության և աշխարհաքաղաքական պատկերացումների շնորհիվ կարողացավ փոխել միաբևեռ աշխարհը։

Ինչո՞ւ է սա կարևոր։ Որովհետև միաբևեռ աշխարհը, որը ղեկավարվում էր հավաքական Արևմուտքի կողմից՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, անարդար աշխարհակարգ էր։ Այդ աշխարհակարգը իր շահերից ելնելով շահագործում էր ոչ միայն ողջ աշխարհը և մարդկությանը, այլև ցանկացած կետում հանուն իր շահերի պատերազմներ էր հրահրում՝ կործանելով բազմաթիվ մարդկանց ճակատագրեր և պետություններ։

Այսուհետ հիմք է դրվում նոր աշխարհի ձևավորմանը, և այդ գործընթացում յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ ինքն է որոշելու՝ կանգնել նոր ձևավորվող ավելի արդար աշխարհակարգի կողքին, թե օգնել Միացյալ Նահանգներին և հավաքական Արևմուտքին պահպանելու միաբևեռ աշխարհը։ Վերջիններս, բնականաբար, շարունակելու են պայքարել, բայց վստահ եմ՝ անօգուտ, քանզի նոր աշխարհակարգի ստեղծման գործընթացը սկսված է։ Ավելին՝ կարելի է ասել, որ մենք արդեն ապրում ենք նոր երկբևեռ աշխարհում, որը ունենալու է ավելի արդար և ավելի հասկանալի սկզբունքներ համայն մարդկության համար։

Սրանք միայն տողեր չեն։ Ավելի արդար նշանակում է, որ փոքր պետություններն ու ժողովուրդները ևս կարողանալու են իրենց աշխատանքի ու խելքի շնորհիվ զարգացնել սեփական պետությունները և իրենց ժողովուրդների համար ապահովել բարեկեցություն ու անվտանգություն։ Այս իմաստով կարծում եմ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը ևս պետք է ընտրեն մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի կողքին կանգնելու և նրան օգնելու ուղին, որպեսզի նոր երկբևեռ աշխարհը ձևավորվի ավելի շուտ և ավելի փոքր կորուստներով։

Այո՛, պատմությունը կերտում են անհատները, և մեկ անհատ՝ Վլադիմիր Պուտինը, կերտեց նոր պատմություն մարդկության համար, որի ականատեսն ենք այսօր։

Բոլորս էլ սխալական մահկանացուներ ենք և մի օր գնալու ենք այս աշխարհից։ Բայց այն անհատները, ովքեր պետություններ են կառավարում և վճռում են ժողովուրդների ու պետությունների, հաճախ նաև համայն մարդկության ճակատագրերը, պետք է գիտակցեն, որ իրենց անունները հասարակ մահկանացուների նման ոչ միայն գրվելու են գերեզմանաքարերի վրա, այլև հիշատակվելու են պատմության դասագրքերում։ Սա նշանակում է, որ դարեր անց մեր ապագա սերունդները հիշելու են այդ մարդկանց, կարդալու են նրանց գործունեության մասին պատմության դասագրքերում, ֆիլմեր են դիտելու նրանց մասին։ Այսօր ինչպես ապրում են այդ գործիչները, այնպես էլ նրանց ապագայում հիշելու են սերունդները։

Հետևաբար պետական այրերը պետք է այնպես ապրեն, որ սեփական ժողովուրդների ու պետությունների համար փառք բերեն, հզորացնեն իրենց երկրներն ու ժողովուրդներին, որպեսզի ապագա սերունդները հիշեն նրանց հպարտությամբ և փորձեն նմանվել այդ գործիչներին։

Առօրեական իշխանական խաղերը, սեփական ժողովրդին մոլորեցնելու և խաբելու քայլերը՝ հանուն իշխանությունը պահելու կամ իշխանության գալու, պետք է հուշեն պետական-քաղաքական այրերին, որ նման գործելաոճով նրանք պատմության դասագրքերում մնալու են որպես սեփական ժողովրդին և պետությանը չծառայած, սեփական երկիրը թուլացրած անհատներ։ Ապագա սերունդները պարզապես, մեղմ ասած, չեն հարգելու այդ մարդկանց։

Սիրելի ժողովուրդ, շատ կարևոր է, որ մեզանում լինեն իսկապես պետությանն ու ժողովրդին ծառայելու ունակ քաղաքական էլիտաներ։ Թվում է, թե սա երկրորդական խնդիր է, երբ ապրում ես քո առօրեական հոգսերով ու խնդիրներով, բայց իրականում սա ամենակարևոր խնդիրն է։ Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ այն ազգերն ու ժողովուրդները, ովքեր ունեցել են հզոր առաջնորդներ և հզոր քաղաքական էլիտաներ, հենց նրանք էլ կարողացել են ապահովել անվտանգ, բարեկեցիկ և հզոր պետություններ իրենց ժողովուրդների համար։

Խնդրում եմ Աստծուն, մեզ՝ հայերին, տա այդքան ուժ և միտք։

Մհեր Ավետիսյան