Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկում
Քաղաքականություն

Հեղափոխություն չանելը դեռ համաձայնության նշան չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Արդեն որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ավելի ճիշտ՝ երեսով է տալիս, որ եթե քաղաքացիները համաձայն չեն իր վարած քաղաքականությանը, ուրեմն՝ թող հեղափոխություն անեն: Չեն անում, ուրեմն՝ հաշտ են այդ քաղաքականության հետ, ընդունում են այն: Դեռ լավ է՝ չի ասում, որ ցնծագին աղաղակներով ողջունում են: Չնայած, շուտով երեւի դա ասելուն էլ կհասնի:

Փաշինյանի այդ ակնարկը կար նաեւ նախկինում, հիմա ավելի ուղիղ ասվեց նրա, այսպես ասած, «խաղաղության ուղերձում», նույնը՝ դրանից մեկ օր անց ունեցած ճեպազրույցում: Բառացի. «Եվ եթե Հայաստանի քաղաքացիները կարծում են, որ այդպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել,- հայտարարում է Փաշինյանը, ապա հավելում:- Կարծում եմ, որ ես աշխարհի պատմության մեջ առաջին եւ միակ վարչապետն եմ, որն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն կատարել, եթե քաղաքացիները համաձայն չեն հայտարարված ռազմավարության հետ։ Երկրորդ նման դեպք ես չգիտեմ։ Բայց փաստն այն է, որ մեր քաղաքացիները հեղափոխություն չեն արել, որովհետեւ նրանք, ինչպես եւ ես, հասկացել են, որ առանց այդ որոշումը կայացնելու, խաղաղություն հնարավոր չէ ո՛չ գործնականում, ո՛չ էլ տեսականորեն»:

«Հեղափոխական կոչերի» մասին Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները չեն դիմանում քննադատության (ինչպես նրա բազում այլ հայտարարություններ, ի դեպ): Ի լրումն, այս «հեղափոխության կոչը» բացարձակ ցինիզմի դրսեւորում է:

Տեսեք, 2020-ի նոյեմբերի 9-ից անմիջապես հետո, ապա նաեւ հաջորդող տարիներին տեղի են ունեցել դժգոհության, ըմբոստության զանգվածային արտահայտման ինչպես հախուռն, այնպես էլ՝ կազմակերպված դրսեւորումներ:

Կարելի է միայն մի քանիսը թվարկել: Մասնավորապես, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. նոյեմբերի 9-ի երեկոյան ֆեյսբուքյան գրառմամբ հավաստիացրեց, թե «Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են», իսկ դրանից երկու-երեք ժամ չանցած հայտնի դարձավ, որ, ըստ էության, կապիտուլ յատիվ հայտարարություն է ստորագրել, հազարավոր մարդիկ ինքնաբուխ լցվեցին կառավարության եւ ԱԺ-ի շենքեր, ներխուժեցին կառավարական ամառանոցների կեցավայր: Դա իր էության մեջ Փաշինյանի արածին դիմադրելու, դրա հետ հաշտ չլինելու, դա չընդունելու դրսեւորում էր: 2020- ի դեկտեմբերից տեղի ունեցան Փաշինյանի հրաժարականի պահանջով խոշոր ցույցեր: Արդեն 2021-ի փետրվարին ձեւավորվեց «Հայրենիքի փրկության» շարժումը՝ Փաշինյանի հրաժարականի եւ Արցախը կործանման տա- նող նրա «քաղաքականությունը» կասեցնելու առանցքային նպատակադրումներով:

Այո, նույն 2021-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ ընտրություններում կարողացավ ինքնավերարտադրվել: Իր ու քպականների խոսքով՝ «պողպատյա մանդատ» ստացավ: Բայց ինչի՞ համար: Նա չէր խոստանում, որ Արցախը պիտի հայաթափի, որ պիտի փակի Արցախի հայության ինքնորոշման էջը, որ Հայաստանի Հանրապետությունից էլ պիտի տարածքներ նվիրի թշնամուն: Ոչ մի նման խոստում, որոնք հիմա նա հրամցնում է իբրեւ «ռազմավարություն», չեք գտնի Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի 2021 թ. նախընտրական ծրագրում: Ավելին, նման դրույթներ (այն, ինչ հիմա ու 2022-ից ի վեր անում է՝ այդ «մանդատի» վա հենվելով) չկան նաեւ նույն նախընտրական դրույթների հիման վրա գրված, ընդունված ու տակավին գործող փաստաթղթի կարգավիճակ ունեցող «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրում»: Լրիվ հակառակը. խոստացվել ու կառավարության ծրագրում էլ ամրագրվել է Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում, եւ այլն, եւ այլն: Դրա՛ համար են հազարավոր մարդիկ նրան ձայն ու մանդատ տվել, այլ ոչ թե՝ Ար- ցախն ուրանալու եւ թշնամուն հանձնելու, ինչը իրականացրեց հաջորդող տարիներին:

Սա՝ միջանկյալ, ինչպես ասվում է՝ փակագծերի մեջ: Շարունակենք. 2022-ին ծավալվեց ու մի քանի ամիս շարունակ ընթացավ «Դիմադրության» շարժումը՝ մի շարք քաղաքական ընդդիմադիր ուժերի, հասարակական շարժումների, գործիչների ու տասնյակ հազարավոր քաղաքացիների ներգրավմամբ: Առանցքային պահանջներն ու խնդիրներն էլի ուղղակիորեն արտաքին- քաղաքական, անվտանգային, ծվատված Արցախը պահպանելու մասին էին: Այսինքն, ըստ էության, դա եւս ընդվզում ու ըմբոստություն էր Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վարած «ռազմավարության» դեմ:

Նույն թվականի սեպտեմբերին «Ջերմուկի դեպքերի» ժամանակ եւս արձանագրվեց քաղաքացիների հախուռն ըմբոստացում:

Սկզբունքորեն, նման բռնկում եղավ նաեւ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ին, երբ Փաշինյա-նի գործընկեր Ալիեւը սկսեց Արցախի հայաթափման ցեղասպանական բնույթի ոճրագործությունը, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը հայտարարեց, որ մատը մատին չի տալու Արցախի հայությանը պաշտպանելու համար:

Վերջապես, 2024-ին, այսպես կոչված, «սահմանազատման» գործընթացի հետ կապված, ձեւավորվեց ու ծավալվեց «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը, որը հետագայում վերանվանվեց «Սրբազան շարժում»: Չհիշեցնենք մանրամասնությունները, քանզի դա այնքան էլ վաղուց չէր: Հիմնականը. դա էլի ընդվզում էր փաշինյանական «ռազմավարությանը», հողատվությանն ու տարածքահանձնմանը:

Ավելին, հիշատակված բոլոր դեպքերում փաշինյանական վարչախումբը, վարչապետին ենթակա ռեպրեսիվ մարմինները գործել են ինտենսիվորեն, ամենայն դաժանությամբ ու վայրագությամբ, հետապնդվել ու ձերբակալվել են հարյուրավոր ակտիվիստներ, հարուցվել են տասնյակ քրեական գործեր, կալանավորվել են բազմաթիվ ընդդիմադիրներ եւ այսպես շարունակ: Իսկ երկու դեպքում էլ, մասնավորապես 2022 թվականին «Դիմադրության» շարժման եւ 2024-ի հունիսի 12-ին էլ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Փաշինյանի ոստիկանությունն ու հատուկ ուժերը զինված հարձակում են իրականացրել խաղաղ, անզեն ցույցերի ու ցուցարարների վրա՝ վնասվածքներ պատճառելով բազմաթիվ քաղաքացիների: Դեռ չենք խոսում անմիջական բռնությունների, քաղաքացիներին կանխամտածված ծեծուջարդի ենթարկելու, նպատակային խեղանդամ անելու դրսեւորումների մասին:

Ամենից հատկանշական ու թարմ փաստը. եթե փաշինյանական «ռազմավարության» հետ քաղաքացիները հաշտ են ու չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին են հենց այս օրերին ընթացող դատավարությունները՝ Միքայել սրբազանի «գործով», «Սրբազան պայքարի» գործով, Սամվել Կարապետյանի «գործով»: Ինչո՞ւ է մեղադրանք ներկայացված Ռուբեն Հակոբյանին: Առհասարակ, եթե ամեն ինչ այնպես վարդագույն է, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, հապա ինչի՞ վկայություն են տասնյակ քաղբանտարկյալները...

Այնպես որ, նախ՝ սուտ է, թե հանրությունը հաշտ է փաշինյանական ռազմավարությա- նը, երկրորդ՝ նման հայտարարություն անելն ուղղակիորեն տիեզերական մասշտաբի ցինիզմ է: Հասկանալի է՝ հանրությանը մոլորության մեջ գցելու եւ հոգեբանորեն ընկճելու նպատակ է հետապնդում: Ըստ այդմ՝ քանի՞ գրոշ արժե նրա կոչը: Տասնյակ հազարավոր մարդիկ ժամանակ առ ժամանակ դուրս են եկել փողոցներ, հարյուր հազարավորները տանել չեն կարողանում այս իշխանությանը, եթե նույնիսկ փողոց էլ չեն դուրս գալիս: Դրա վկայությունն է հենց Նիկոլ Փաշինյանի (չենք ասում ՔՊ-ի, որովհետեւ այդպիսի քաղաքական ուժ չկա, կա միայն Նիկոլ Փաշինյան ու նրան ենթակա մարդիկ) վարկանիշը շրիշակից ցածր է: Պարզ է, չէ՞, որ եթե այդ հարյուր հազարավորներն էլ դուրս գան փողոց, միեւնույնն է, Նիկոլ Փաշինյանը իշխանություն չի զիջի, նա հազարավորների վրա կրակ կբացի, հազարավորներին բանտեր կնետի, բայց իշխանությունից չի հեռանա:

Չնայած... գիտե՞ք, սա երեւի այն դեպքն է, երբ չարժե հուսախաբ անել Նիկոլ Փաշինյանին: Կարծես նա շատ է ուզում, որ հեղափոխություն արվի, ամեն դեպքում շատ է խոսում այդ մասին... Դե, գուցե ոչ բառացի իր ասածի նման, բայց երեւի իսկապես պետք է ցույց տալ, թե գիտակից, մտածելու ունակ հասարակությունն ինչ է մտածում այս ամենի մասին: Թեկուզ հենց ընտրությունների ժամանակ...

Մանրամասները ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում