Բազմաբնակարան շենք ու 40 միլիոն դրամ փոխառություններ. երբ պաշտոնյա լինելը շատ հաճելի է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Էլոյանը հայտարարագրել է մեկ բնակարան ու բազմաբնակարան բնակելի շենք: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք հանձնել է տարբեր մարդկանց կամ կազմակերպությունների: Ընդհանուր առմամբ նրա փոխառությունները կազմել են 40 միլիոն 877 հազար դրամ: Դրամական միջոցները հետևյալ պատկերն են ունեցել՝ 12 միլիոն 788 հազար դրամ, 14 հազար 350 ամերիկյան դոլար և 5 հազար 700 եվրո:
Ըստ Էլոյանի պաշտոնական կենսագրության՝ նա 2013–2015 թթ. նույն կառույցում զբաղեցրել է աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Արդեն 2015 թ. նշանակվել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում