Հավանական հաղթող թեկնածուն Ավետիք Ադամյանն է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունը որոշել է ոչ ոքի չպաշտպանել Տավուշի մարզի Բերդ համայնքի ընտրություններում: Գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, ով նաև տարածաշրջանի ՀՀԿ ղեկավարն է, փաստորեն, ընտրություններին կգնա առանց հարազատ կուսակցության աջակցության:
Բանն այն է, որ այստեղ իր թեկնածությունն է առաջադրել նաև Հայանտառ ՊՈԱԿ–ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ավետիք Ադամյանը: Տեղացիների համոզմամբ, նրա կողմնակիցների թիվն անհամեմատ շատ է: Ավետիք Ադամյանը մշտապես աշխատել է հայրենի եզերքում: Ժողովուրդը վաղուց է ճանաչում Ավետիքին և համարում է, որ նա է հենց հաղթող թեկնածուն:
Գուցե ա՞յս է պատճառը, որ իշխող կուսակցությունը որոշել է այս ընտրություններում չսատարել ոչ ոքի:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում