Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա Սողոմոնյան
uncategorized

Սպասելիքներն ու իրականությունը. ի՞նչ է պետք երիտասարդներին գիտության մեջ պահելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բարձր աշխատավարձի, կարիերայի աստիճանական բարձրացման հնարավորության բացակայության պայմաններում երիտասարդներին գիտության մեջ պահելու համար պետությունը ցանկանում է մեկ այլ ճանապարհով գնալ: Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի մակարդակով չի բացառվել, որ գիտնականներին տրվող հավելավճարները հետագայում կգումարվեն նրանց կենսաթոշակին: Զուգահեռ՝ հնարավոր է նաև տարեց գիտնականներին առաջարկեն զիջել իրենց պաշտոնները երիտասարդներին:

Գիտությունների ազգային ակադեմիայի արհմիության միացյալ կոմիտեի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Կիմա Միքայելյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ տարեց գիտնականներին իրենց պաշտոնները զիջելու վերաբերյալ դեռ պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա:

Ըստ նրա՝ երիտասարդներին այստեղ պահելու ցանկությունը ողջունելի է, բայց հարցին պետք է զգուշորեն մոտենալ:

«Նրանք կարող են ընդունվել աշխատանքի, որոշակի պրակտիկա ձեռք բերել ու թողնել գնալ արտասահման: Իսկ երիտասարդներին այստեղ պահելու համար պետք է նախ բարձր վարձատրություն լինի, որ կարողանան իրենց գոյությունը մարդավարի պահել: Բացի այդ, նորմալ աշխատանքային պայմաններ և սարքավորումներ են պետք: Ի տարբերություն այլ բնագավառների, գիտնականներին բարձրորակ, թանկարժեք ու ժամանակակից սարքավորումներ են հարկավոր: Մեզ մոտ այդ սարքավորումները ձեռք են բերվում այնքանով, որքանով ներում են ինստիտուտի հնարավորությունները»,– ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ գիտնականներին տրվող հավելավճարները հետագայում կգումարվեն կենսաթոշակին, Կիմա Միքայելյանը նշեց, որ այդ հարցով դիմել են կառավարությանը:

«Գիտությունների թեկնածուներն ամսական ստանում են 25 հազար դրամ հավելավճար, դոկտորները՝ 50 հազար: Մեր արհմիությունը դիմել է կառավարություն, որպեսզի թոշակի գնալուց հետո նրանց թոշակին ավելանան նաև հավելավճարները: Մեզ հայտնել են, որ այդ հարցով զբաղվում են: Այդ 25 կամ 50 հազարը նա ամսական ծախսում է ամեն օր աշխատանքի գալու ու հանապազօրյա հացն ապահովելու համար: Եթե 70 տարեկան մեծահասակ մարդը 50 կամ 60 հազար դրամի համար աշխատանքի է գալիս, ուրեմն՝ դրա կարիքն ունի: Երբ այդ փոփոխությունն ընդունվի, ուղարկեն թոշակի՝ կգնա: Իհարկե, թոշակներին հավելավճարներն ավելացնելը բոլորովին մեծ բան չէ, բայց ծանրությունը մի քիչ կթեթևացնի»,–նկատեց նա:

Գիտնականների վարձատրությունը, հետագայում նաև նրանց թոշակի ընդհանուր չափերն ըստ Կ. Միքայելյանի՝ ևս որոշակի հարցեր է առաջացնում. «Գիտական աշխատողն ավելի քիչ գործ չի անում, քան ոստիկանը, որոնց դեպքում թոշակն ավելի բարձր է: Բայց չգիտես ինչու՝ ոստիկանը գիտնականից 3 անգամ ավելի թոշակ պետք է ստանա»:

ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի նախագահն այլ մտահոգություն էլ հայտնեց, ըստ որի՝ ակադեմիայի հիմնարկությունների, գիտահետազոտական ինստիտուտների և կառույցների համար կառավարությունն այս տարի կրճատումներ է նախատեսել:

«7% կրճատում է նախատեսվում, որը չի կարող շրջանցել կադրերին: Ակադեմիայի ֆինանսավորման 80%–ը աշխատավարձի ֆոնդ է գնում, իսկ 20–ը մնում է այլ ծախսերի համար: Հիմա եթե այդ կրճատումը տարածվի նաև այլ ճյուղերի վրա՝ ինստիտուտները չափազանց կաղքատանան և ծախսելու, այլ գործեր իրականացնելու ոչ մի հնարավորություն չեն ունենա: Դրա համար այդ կրճատումը պետք է անդրադառնա կադրային քաղաքականության վրա:

Վերջերս արհմիությունների կոնֆեդերացիան իր համագումարում հայտարարեց, որ կրճատումների ժամանակ պետք է ընտրողական քաղաքականություն վարել: Պարտադիր չէ, որ կրճատելուց տարիքային ցենզը գործի, այլ կարելի է վատ աշխատողին կրճատել, իսկ համեմատաբար լավ աշխատողին կամ կարիքավոր մարդկանց՝ պահել: Որքանով այդ որոշումը կկիրառվի՝ չեմ կարող ասել, բայց ըստ մեր նախագահի հետ ունեցած զրույցի, կադրերի կրճատումներ անպայման լինելու են»,–եզրափակեց Կ. Միքայելյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում