Տեխնիկ ինժեներից մինչև մշակութային արժեքների պահպանություն մեկ քայլ է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ Վահան Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Գասպարյանը հայտարարագրել է թվով երեք անշարժ գույք՝ բնակարան, առանձնատուն և ավտոտնակ: Դրամական միջոցներ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ չի ունեցել, իսկ եկամուտները կազմել են 2 միլիոն 547 հազար դրամ և գոյացել 2 միլիոն 382 հազար դրամ աշխատավարձից ու 165 հազար 500 դրամ կենսաթոշակից:
Մինչ այս պաշտոնում նշանակվելը, 60–ամյա Գասպարյանը 2008 թ. սկսած աշխատել է որպես «ՀարավկովկասյանԵրկաթուղի» ՓԲԸ–ի «Գյումրի» Գծային Կայարանների միավորման պետ: Ունի տեխնիկ ինժեների որակավորում, իսկ աշխատանքային կարիերան սկսել է Գյումրու Երկաթգծի կայարանում՝ որպես տեխնիկական գրասենյակի օպերատոր:
Հետաքրքիր է, ինչպե՞ս է տեխնիկ ինժեները տարիների ընթացքում դառնում մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում