Երբ ունես այնքան միլիոն, որ կարող ես «պարտքով» տալ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի տեղակալ–գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վլադիկ Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Հովհաննիսյանին է պատկանում երկու անշարժ գույք՝ ամառանոց ու բնակարան: Շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Պաշտոնը ստանձնելու՝ հուլիսի 1–ի դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք գերազանցում են 27 միլիոն դրամը: Ըստ հայտարարագրի՝ նա «պարտքով» է տվել 27 միլիոն 969 հազար դրամ: Դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 4 միլիոն 932 հազար դրամ, որից 4 միլիոն 29 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 903 հազար դրամը՝ կենսաթոշակ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում