Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան
uncategorized

Օնլայնը շուտով կկոտրի փքված «բիզնեսի» հնացած միֆը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օնլայն գնումների մշակույթը արագանցիկ տեմպերով առաջ է սլանում: Այն զարգանալով հետևում է թողնում հիմա արդեն բավականին հնացած բրենդային խանութներ շոփինգի գնալու հին ու բարի «ավանդույթը»: Հայաստանում էլ վիրտուալ առևտուրը մեծ քայլերով է զարգանում: Այն և՛ շահավետ է, և՛ քիչ ժամանակ է խլում: Բացի այդ, սպառողն իր համար ցանկալի բրենդային ապրանքը կարողանում է մի քանի անգամ ավելի էժան գնով ձեռք բերել և միևնույն ժամանակ բավականին գումար խնայել:

Այս ֆոնին մայրաքաղաքի խանութներում մի քանի անգամ ավելի թանկ վաճառվող ապրանքները սկսել են ավելի դժվար վաճառվել: Մոլերում ու կենտրոնական փողոցների վրա տեղակայված հայտնի ապրանքանիշերի խանութները նույնպես դժվար օրեր են ապրում, քանի որ մի տեսակ նմանվել են թանգարանների:

Ի դեպ, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում գործող խանութների վարձակալության համար տնտեսվարողները բավականին մեծ գումար են վճարում: Որոշ դեպքերում այն ամսական հասնում է մինչև 5000 ԱՄՆ դոլարի: Եվ այս պայմաններում, բնական է, որ վաճառվող ապրանքը պետք է այնքան թանկ լինի, որ տնտեսվարողը կարողանա բոլոր ծախսերի տակից անկորուստ դուրս գա: Իրականի ու վիրտուալի պայքարում անշուշտ հաղթում է երկրորդ տարբերակը, իսկ հին առևտրականների «բիզնեսը» գնալով դժվարանում է:

Ժամանակն իրենն է թելադրում, բայց դատարկված տարածքների սեփականատերերը չեն էլ ցանկանում հարմարվել ժամանակակից տենդեցներին և խանութների վարձակալության գները վերանայեն: Փոխարենը գերադասում են այն դատարկ պահել, բայց վարձի չափը ոչ մի լումայով չիջեցնել: Եվ դա է պատճառը, որ Հայաստանում բիզնես–միջավայրը չի զարգանում ու նորմալ շրջանառություն չի ձևավորվում:

Մի քիչ էլ որ համբերենք, կտեսնենք, թե ինչպես են մեկը մյուսի հետևից փլվում երբեմնի հսկաներ համարվող «բրենդային» խանութների միֆը: Դրանք դեռևս կանգուն են միայն մեկ պատճառով, որ մարդիկ ու հարևաններն ասեն, թե դա Իրենց խանութն է: Մի քիչ էլ որ անցնի ու իսկական բիզնես միջավայր ձևավորվի, այս երբեմնի դատարկ, հին ու հոգնեցրած մոտեցումներն էլ կգնան պատմության գիրկը, հետևում թողնելով բազում անուններ ու զվարճալի պատմություններ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում