«Հաց բերող» Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել
ՊՊԾ գնդի գրավման օրերին «Սասնա ծռեր» խմբի անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Տիգրան Եգորյանը: Սարգսյանն ազատ է արձակվել այսօր՝ ուշ գիշերին:
Հիշեցնենք, որ Սարգսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի մասին նրա պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են եւ միջնորդել ազատ արձակել նրան:
Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեջ: