Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք Չալբյան
Հասարակություն

Ի՞նչ պատահեց, Գագո ջան. ո՞վ անիծեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«7 ամիս առաջ շատ պատահաբար ծանոթացա մի տղամարդու հետ, ով ինձ ապշեցրեց իր գիտելիքների հսկայական և բազմակողմանի պաշարով, առողջ դատողությամբ, կյանքի արևոտ ու ստվերոտ կողմերը վերլուծելու կարողությամբ... Այդչափ գրագետ մարդու հետ շփվելը ինձ այն աստիճանի գերագույն հաճույք պատճառեց, որ ես, մոռացած ժամանակի մասին, կլանում էի նրա յուրաքանչյուր գաղափար ու խոսք: Հետագայում նա դարձավ իմ ամենամտերիմ ընկերը... Իսկ մինչ այդ՝ իմացա, որ նա հեղինակություն է բառիս ամենաուղիղ իմաստով, բայց քանի որ արդեն հասցրել էի ճանաչել որպես ՄԱՐԴ, դա ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ, ինչպես հաճախ պատահում է, երբ մարդիկ «հեղինակություն» բառը տարբեր կերպ են ընկալում և մեկնաբանում»:

Այս տողերը չեն նվիրվել համաշխարհային գրականության որևէ դեմքի կամ մեր օրերի հայտնի մշակութային անհատի։ Այս տողերը հասկանալի կլինեին, եթե ունենայինք իրական բարեպաշտ կաթողիկոս և նրան ձոնեինք։

Այս տողերը, հարգելի ընթերցող, նվիրվել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույին։ Նվիրողը՝ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն է։ Վերտառության մեջ Թումանյանի հայտնի պոեմի միտքը փոխելը պատահական չէ։ Տեքստի ամբողջական տարբերակը չենք ներկայացնում, քանզի քծնանքի դոզան բավականին շատ է։

Ակամա հարց է առաջանում։ Ինչո՞ւ է Գագիկ Սուրենյանը գնում այս քայլին։ Չէ որ հասարակության մի զգալի հատված սիրում և ընկալում էր նրա կերպարը։ Ավելին, մի պահ նույնիսկ, երբ նա հայտնվել էր անախորժ պատմության կենտրոնում, հասարակությունն աջակցեց այս տղային։

Ինչո՞ւ է հիմա նա գնում այդ քայլին։ Գիտեք, հաշվի առնելով նաև տողերիս հեղինակի նախկինում ունեցած համակրանքն այդ անձի հանդեպ, չէի ուզի այս ստորաքարշության դրսևորմանը տալ ամբողջական բնութագիր։

Իրականում խնդիրն այստեղ Սուրենյանը չէ։ Խնդիրը նաև նրա գովերգած անձնավորությունը չէ։ Խնդիրը Հայաստանի գողապետական բարքերն են։ Խորհրդային քրեագողական ժառանգության արտացոլումն իրականության մեջ, որի քարոզով այդքան սիրում են զբաղվել իշխանությունները և նրանց սպասարկող հեռուստաընկերությունները։

Իսկ Սուրենյանին ի՞նչ ասես։ Թերևս ոչինչ, սա այն դեպքն է, որ լավագույն երգը՝ լռությունն է։

Ընթերցողի արձագանք։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում