Դոլարն ու դրամը «պարտքով» է տվել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ՊՆ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելությունում պաշտպանական հարցերով պետական խորհրդական Կարեն Մուրադյանը 4 միլիոն դրամը գերազանցող փոխառություններ ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Այսպես, Մուրադյանը հայտարարագրել է 4 միլիոն 985 հազար դրամ ու 3 հազար 416 ամերիկյան դոլար փոխառություններ: Նրան են պատկանում նաև երկու բնակարանն ու ամառանոցը:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բանկային հաշիվներին առկա է եղել 21 միլիոն դրամ ու 7 հազար 120 եվրո, իսկ եկամուտներն էլ միայն արտարժույթով են և ստացվել են 21 հազար 117 եվրո աշխատավարձից ու 46 ԱՄՆ դոլար տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում