Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ Գևորգյան
Մշակույթ

Գիտնականները պնդում են, որ մարդիկ կկարողանան ամբողջությամբ վերականգնել կորցրած տեսողությունը խխունջների շնորհիվ

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները առաջին անգամ վերծանել են, թե ինչպես է ոսկեգույն խնձորի խխունջը վերականգնում իր կորցրած աչքերը և պարզել, որ նրա տեսողական օրգանները զարմանալիորեն նման են մարդկանց: Աշխատանքը հրապարակվել է Nature Communications (NatCom) ամսագրում:

Մարդու աչքերը չափազանց բարդ օրգան են, որը գրեթե անհնար է վերականգնել: Սակայն քաղցրահամ ջրերի խխունջ Pomacea canaliculata-ի, որը հայտնի է նաև որպես ոսկեգույն խնձորի խխունջ, մոտ ամեն ինչ այլ է. այն կարողանում է ամբողջությամբ վերականգնել կորցրած աչքը՝ ցանցաթաղանթով, ոսպնյակով և նույնիսկ տեսողական նյարդով:

«Խնձորի խխունջները բացառիկ արարածներ են», - ասել է ուսումնասիրության առաջատար հեղինակ, մոլեկուլային և բջջային կենսաբանության դոցենտ Ալիս Ակկորսին: «Դրանք եզակի հնարավորություն են տալիս ուսումնասիրել բարդ զգայական օրգանի ամբողջական վերականգնումը»:

Աշխատանքի ընթացքում նրա թիմը ցույց է տվել, որ մարդկանց և խխունջների աչքերի զարգացման համար պատասխանատու կառուցվածքը և գեները մեծ մասամբ նույնն են: Ավելին, նրանք առաջին անգամ խխունջի մոտ օգտագործել են CRISPR/Cas9 գենոմի խմբագրման մեթոդը և անջատել են pax6 գենը, որը աչքի բանալին է: Ինչպես մարդկանց մոտ, դրա մուտացիան հանգեցրեց աչքերի լիակատար կորստի խխունջի սաղմերի մոտ։

Աչքի անդամահատումից հետո խխունջին մոտ մեկ ամիս է պահանջվում այն վերականգնելու համար։ Առաջին օրվա ընթացքում վերքը լավանում է, ապա ոչ մասնագիտացված բջիջները տեղափոխվում են վնասվածքի վայր։ Մեկուկես շաբաթ անց սկսում են ձևավորվել աչքի կառուցվածքները, և 15-րդ օրը հայտնվում են բոլոր հիմնական տարրերը՝ ներառյալ տեսողական նյարդը։ Այնուամենայնիվ, դրանք շարունակում են հասունանալ առնվազն ևս երկու շաբաթ։

«Անատոմիական առումով նոր աչքը անզանազանելի է հինից», - ընդգծեց Ակկորսին։

Դեռևս պարզ չէ, թե արդյոք խխունջները կարողանում են տեսնել իրենց վերականգնված աչքերով, ինչպես նախկինում, գիտնականները պլանավորում են մշակել վարքային թեստ՝ դա պարզելու համար։

Թիմի հաջորդ նպատակն է պարզել, թե արդյոք pax6-ը ներգրավված է ոչ միայն աչքերի զարգացման, այլև դրանց վերականգնման մեջ։ Եթե այո, և եթե նմանատիպ գեները առկա են նաև մարդկանց մոտ, դա կարող է բացել դռները մարդկանց մոտ տեսողությունը վերականգնելու մեթոդների համար։

«Մենք հույս ունենք, որ խխունջների վերականգնման մեխանիզմի հասկացումը կօգնի ակտիվացնել նմանատիպ գործընթացներ մարդկանց մոտ», - եզրափակեց Ակկորսին։

Թարգմանությունը՝ Lurer.com-ի