Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»
Վիդեո

Մենք հապաղելու ժամանակ եւ իրավունք չունենք. Սեյրան Օհանյանի տեսաուղերձը (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեսաուղերձով դիմում է հայ ժողովրդին, իր զինակիցներին եւ գաղափարակիցներին:

«Սիրելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ

Ավարտին է մոտենում 2016 թվականը՝ լի դժվարին փորձություններով և ծանր դառնություների գնով ձեռք բերված թանկ հաղթանակներով: Վտանգի պահին մենք ականատես եղանք համազգային միավորման ու վերելքի և բռունցք դարձած գոտեպնդվելով՝ անառիկ պահեցինք այն հողը, որ քանիցս ներկվել է մեր մարտական ընկերների, մեր որդիների տաք արյունով:

Մտովի թվարկելով և սրտումս ունենալով Ազատամարտի առաջին օրից մինչև այսօր հանուն հայրենիքի նահատակված քաջ հայորդիներիդ անունները՝ խոնարհվում եմ ձեր պայծառ հիշատակի առաջ: Մենք պատասխանատվություն ենք կրում ձեր կյանքով փրկագնված ամեն մի թիզ հողի համար: Այսօր սահմանին կանգնած ձեր ընկերները շարունակում են ձեր սրբազան գործը:

Սիրելի՛ զինակից ընկերներ՝ սահմանին կանգնած սպաներ ու զինվորներ, մեր բոլորի սրտերը, հույզերը, մտքերը ձեզ հետ են: Ու թեև դուք չեք բարձրաձայնում ձեր խիզախության, ամենօրյա սխրանքների մասին, սակայն ես լավ գիտեմ՝ ինչպիսի դժվարությամբ, բայց նաև շատ բարձր պատասխանատվությամբ եք կատարում ձեր ծառայությունը՝ լուռ և հպարտ պահպանելով մեր Հայրենիքի անառիկությունը, հսկելով մեր ընտանիքների, ծնողների և երեխաների անվտանգությունը:

Օրեր անց մենք կթևակոխենք 2017 թվական: Ինձ համար սպասելիքները և ծրագրերը հստակորեն ուրվագծված են: Հայաստանի տնտեսությունը կարիք ունի արմատական բարեփոխումների, քաղաքական հարաբերությունները՝ որակական նոր մակարդակի բարձրացման և կառուցողական վերադասավորումների, անվտանգության համակարգը՝ առավել հզորացման: Այս ամենին զուգահեռ՝ արդարության առավելագույնս հաստատումը վստահության ալիք կառաջացնի մեր հասարակության շրջանում:

Մի քանի ամիս հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց դերն ու նշանակությունը մեծապես տարբերվում են նախորդ ընտրություններից. մեզ սպասվում են նախագահականին հավասարազոր ընտրություններ, որոնց արդյունքում ձևավորվելու է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունը:

Կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուրիս քվեից է կախված մեր պետության հետագա ընթացքը: Յուրաքանչյուրիս քվեից է կախված՝ կզարգանա՞ տնտեսությունը, թե կշարունակի դոփել նույն տեղում, կվերականգնվի՞ արդարությունը, մեր հայրենակիցների ընտանքիները կմնա՞ն Հայրենիքում, թե կբռնեն արտագաղթի ճանապարհը: Եվ ի վերջո, հակառակորդը կգնա՞ ռազմական արկածախնդրության, թե կընտրի խաղաղ կարգավորման ճանապարհը:

Եկել է իրական գործողությունների, իրական արդյունքների և ձեռքբերումների ժամանակը: Պետք են նոր լուծումներ, նոր համարձակ քայլեր: Մենք հապաղելու ժամանակ և իրավունք չունենք: Հզոր և արարող ժողովուրդ լինելով՝ 10-միլիոնանոց համաշխարհային հայկական հանրությունը պետք է ունենա միասնական նպատակներ, և ողջ հայության համատեղ ուժերով զարգացնի Հայաստանն ու Արցախը:

Սիրելի՛ հայրենակիցներ, եկե՛ք Ամանորի գիշերը, երբ կղողանջեն ժամացույցի զանգերը՝ ավետելով նոր տարվա սկիզբը, բոլորս Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բաժակ բարձրացնենք մեր ստեղծագործող և հողը շենացնող ժողովրդի համար, մեր հերոսական բանակի համար: Մաղթենք, որ գալիք տարում հայ ժողովուրդը ընթանա համազգային երազանքների իրականացման ճանապարհով՝ ավելի հզոր ու անառիկ դարձնելով մեր պապենական ամրոցները՝ Հայաստանն ու Արցախը:

Թող սերը, ջերմությունը, խաղաղ արարումի բերկրանքը չլքեն մեզ: Եվ հավատով տոկուն լինենք՝ պատրաստ միասին կերտելու մեր արժանապատիվ ապագան:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: