ՊՆ աշխատակիցը 12 միլիոն դրամի պարտատոմս ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչության պետ Վաղարշակ Ավետիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։
Ավետիսյանի սեփականությունն են համարվում չորս անշարժ գույքը՝ հողամասը, ավտոտնակը և երկու բնակարանները։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 12 միլիոն դրամ արժողությամբ պարտատոմսեր, իսկ դրամական միջոցները կազմել են 14 միլիոն 600 հազար դրամ ու 5 հազար ամերիկյան դոլար։
Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացված եկամուտները կազմել են 25 միլիոն 690 հազար դրամ ու գոյացել 3 միլիոն 511 հազար դրամ աշխատավարձից, 976 հազար դրամ կենսաթոշակից, 20 միլիոն 145 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից, իսկ 1 միլիոն 58 հազար դրամի դիմաց էլ գրված է միայն այլ եկամուտներ։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում