Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը
Մշակույթ

Ի՞նչ է կատարվում «Արցախ» նվագախմբում, ինչո՞ւ այստեղ այլևս մեծամասամբ ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի պետական կամերային նվագախումբը հիմնադրվել է 2004 թվականին Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից։ Նպատակն էր Արցախում դասական երաժշտության զարգացումը խթանելը։ Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ նվագախումբը երկար տարիներ գործունեություն ծավալեց, անգամ Արցախի բլոկադայի ինն ամսվա ընթացքում։ 2023 թվականի սեպտեմբերին մեր հայրենակիցներն Արցախից բռնի տեղահանվեցին։ Նրանք հաստատվեցին մայր հայրենիքում։ Սկզբնական շրջանում նվագախումբը չէր գործում, իսկ 11 երաժիշտներն անգործ էին։ 2024 թվականին օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը որոշում են վերագործարկել նվագախումբը։

Այժմ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Նարեկ Հախնազարյանն է, իսկ նվագախմբի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Հասմիկ Պապյանը։ Ինչպես նրանք են փաստում տարբեր հարցազրույցների ժամանակ, նվագախումբը շարունակում է իր գործունեությունը Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու և տարածելու նպատակով։ Այն արդեն իսկ հասցրել է հանդես գալ համերգներով հայաստանյան բեմերում, պատրաստվում է նաև հյուրախաղերի արտերկրում։ Նույն հարցազրույցների ժամանակ նշվում է, որ նվագախմբի երաժիշտների թիվը դարձել է 25-ը, ինչն առաջին հայացքից կարող է հրաշալի ցուցանիշ թվալ։ Երաժիշտներն անգործ չեն, ևս մեկ անգամ բեմից հնչում է «Արցախ» անունը, և, իհարկե, արցախյան մշակութային ժառանգությունը չի կորչում։ Ընդ որում, եթե սկզբնական շրջանում նվագախումբը ունեցել է ֆինանսական դժվարություններ, և անգամ հղում էր արվում «Արցախ» անվանը, թե դա հովանավորներ փնտրելիս հավել յալ բարդություններ է ստեղծում, ապա հետագայում՝ 2025 թվականի հունվարից ՀԲԸՄ-ն շարունակել է իր աջակցությունը նվագախմբին, որպեսզի այն շարունակի իր կարևոր առաքելությունը՝ պահպանել և տարածել Արցախի մշակութային ժառանգությունը։

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ եթե մի կողմ ենք դնում հարցի ոչ պակաս կարևոր, բայց հուզական կողմը և սկսում ենք ուսումնասիրել որոշ փաստերի, պարզում ենք հետաքրքիր մանրամասներ։ Օրինակ, ըստ «Փաստի» ունեցած տեղեկությունների, այս պահի դրությամբ նվագախմբում աշխատում է արցախցի մի քանի երաժիշտ, և բոլոր այն երաժիշտները, որոնք Արցախի՝ անգամ ծանրագույն պայմաններում չեն դադարել աշխատել, այս կոլեկտիվում չեն ընդգրկվել:

Մեր հարցերի պատասխանները՝ հերքումները կամ հավաստիացումները, կարող էր տալ, օրինակ՝ նվագախմբի գեղարվեստական նախկին ղեկավար Գևորգ Մուրադյանը։ «Փաստը» կապվեց պարոն Մուրադյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ սեփական ցանկությամբ, տարիքի հետ կապված հանգամանքներից ելնելով, հրաժարվել է նվագախմբի հետ աշխատանքից, որևէ այլ հարցի հետ կապված մեկնաբանություն տալ չցանկացավ։ Փորձեցինք զրուցել նաև նվագախմբի ներկայիս գեղարվեստական ղեկավար Նարեկ Հախնազարյանի հետ։ Ավաղ, մեր զանգերը մնացին անպատասխան, նամակները՝ կարդացված, բայց նույնպես անպատասխան։

Որոշակի հարցադրումներ ուղղեցինք նաև ՀԲԸՄ-ին։ Օրինակ՝ մեզ հետաքրքիր էր, թե արդյո՞ք նոր գեղարվեստական ղեկավարի առջև դրվել է խնդիր արցախցի երաժիշտներին նվագախմբում ներգրավելու, նրանց աշխատանքով ապահովելու առումով։ Հաջորդիվ հարցրել էինք, թե ՀԲԸՄ-ն ինչ-որ կերպ վերահսկո՞ւմ է, թե ինչպես են ծախսվում ֆինանսական միջոցները, ինչ սկզբունքով, և որքան են վարձատրվում երաժիշտները։ Ակնկալել էինք նաև ստանալ մեկ այլ կարևոր հարցի պատասխան՝ ի՞նչ պատճառաբանությամբ են հեռացվել այն երաժիշտները, որոնք նույնիսկ 2024 թվականի հուլիսին դեռևս աշխատել են այս կոլեկտիվում: Հայկական ընդհանուր բարեգործական միությունից ստացված պատասխանը ներկայացնում ենք առանց խմբագրման. «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որպես բարեգործական կազմակերպություն, «Աջակցություն Արցախին» ծրագրի շրջանակում ֆինանսավորում է մի շարք մշակութային նախաձեռնություններ՝ նպաստելով դրանց վերագործարկմանը բռնի տեղահանությունից հետո։ Նշված նվագախումբը այդ ծրագրերից մեկն է։ Հարկ ենք համարում նշել, որ երբ ՀԲԸՄ-ն պատրաստակամություն հայտնեց աջակցել նվագախմբի գործունեության վերականգնմանը, առաջարկ է արվել մաեստրո Գևորգ Մուրադյանին՝ շարունակել առաջնորդել նվագախումբը։ Միայն վերջինիս մերժումից հետո է հրավիրվել Նարեկ Հախնազարյանը։ Մեր կազմակերպությունը չի հանդիսանում նշված նվագախմբի հիմնադիր կամ կառավարման մարմին։ Բացի այդ, ՀԲԸՄ-ն չի միջամտում շահառու կազմակերպությունների ներքին գործընթացներին և չունի իրավասություն վերահսկելու դրանց ստեղծագործական, կազմակերպչական կամ կադրային որոշումները։ Ձեր հարցման մեջ ընդգրկված տեղեկատվությունը վերաբերելի է գլխավորապես շահառու կազմակերպությանը՝ ««Արցախ» կամերային նվագախումբ» հիմնադրամին։ Մեր վերահսկողությունը սահմանափակվում է միայն տրամադրված միջոցների նպատակային օգտագործման վերահսկմամբ»,-ասված էր ՀԲԸՄ-ի պաշտոնական պատասխանում:

Ստացվում է, որ նվագախմբում հանդես եկող երաժիշտների ընտրությունը վերապահված է բացառապես հոգաբարձուների խորհրդին և գեղարվեստական ղեկավարին։ Հետաքրքիր կլիներ հասկանալ նաև, թե ինչպես է ՀԲԸՄ-ն վերահսկում ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։ Կարելի է ենթադրել, որ այս պարագայում օգնության են գալիս տարեկան հաշվետվությունները։ Բայց թերևս անհասկանալի ու տարակուսելի է այն, որ մեզ ուղարկված պաշտոնական պատասխանում ասվում է, որ «կազմակերպությունը չի հանդիսանում նշված նվագախմբի հիմնադիր», մինչդեռ 2025 թվականի հունվարի 24-ին Ընկերության սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ փաստացի նշվում է՝ «Արցախի պետական կամերային նվագախումբը, որը հիմնադրվել էր ՀԲԸՄ-ի կողմից 2004 թվականին՝ խթանելու Արցախի մշակութային կյանքը, այժմ նոր էջ է սկսում Հայաստանում»:

Շուտով կլրանա երկրորդ տարին, երբ ապրում ենք մի իրականության մեջ, երբ Արցախն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի վերահսկողության ներքո է գտնվում Արցախի մշակութային ողջ ժառանգությունը։ Ցավով ենք արձանագրում սա, բայց չենք կարող նաև ջայլամի պես վարվել, Արցախի լինելիության վկայությունն ու մշակութային ժառանգության կրողներն այսօր բացառապես մարդիկ են՝ Արցախի մեր հայրենակիցները։ Միանշանակ է այն, որ Արցախի անունը պետք է մշտապես հնչեցնել, նրա ժառանգությունը պահպանել ու ապրեցնել սերունդների համար, բայց դա պետք է անել նախ և առաջ արցախցու օգնությամբ։ Ու այստեղ կարևոր և առանցքային բառն է «պահպանել» և ոչ թե «օգտագործել»: Այս կարևոր առաքելությանը կարող է ու պետք է ծառայի «Արցախ» նվագախումբը։ Բայց իրականությունն այնպիսին է, որ Արցախի անվան ներքո գործող, այդ անունը հնչեցնող և նրա մշակութային ժառանգությունը «պահպանել» փորձող նվագախմբում այսօր ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ։ Այս հարցում չենք կարող սլաքները չուղղել նաև դեպի ՀԲԸՄ, որը ֆինանսավորում է նվագախմբին։ Մեր կարծիքով, նա պետք է հետամուտ լիներ այս կարևոր հարցին։ Երբ ներդրում ես կատարում անգամ փոքր նախաձեռնության մեջ, ցանկանում ես ամենայն մանրամասնությամբ տեղեկանալ, թե ուր են ուղղվում քո միջոցները։ Ինչպե՞ս կարելի է ներդրում կատարել Արցախի անունը կրող նվագախմբում և առնվազն հարցեր չառաջադրել գեղարվեստական ղեկավարին։ Նպատակը ո՞րն է այս նվագախմբի, և որո՞նք են ՀԲԸՄ ֆինանսավորման նպատակային ծախսերը: Մեզ գուցե հակադարձեն, թե երաժիշտները չեն ունեցել համապատասխան մասնագիտական որակավորում, դրա համար չեն ընդգրկվել նվագախմբի նորացված կազմում։ Իսկ գուցե այս դեպքում պետք էր կատարելագործել նրանց կատարողական հմտությունները։ Արցախցիները պետք է լինեն իրենց բնօրրանի մշակութային ժառանգությունը պահպանողը, և ինչ-ինչ պատճառներով նրանց նվագախմբի կազմից դուրս թողնելը տարբեր վարկածներ կարող է առաջ բերել՝ կապված նպատակների հետ. իրապես պահպանել և տարածել Արցախի մշակութային արժեքները և ժառանգությունը, թե՞ ստեղծել թյուր կարծիք, որ «Արցախ» անունը չի օգնում գումար հավաքագրել: Միգուցե բոլորը չեն ՀԲԸՄ-ի պես դյուրահավատ և հասկանում են, թե ինչ է այս դեպքում արվում Արցախ անվան շուրջ: Եվ այս պարագայում նույնիսկ մի կողմ ենք թողնում այն, որ կա նաև հարցի ֆինանսական կողմը, Արցախից բռնի տեղահանված երաժիշտների համար այդ աշխատանքը նաև ֆինանսապես ոտքերի վրա ամուր կանգնելու միջոց էր լինելու և մասնագիտական գործունեությունը շարունակելու հնարավորություն։ Ամենակարևորն այն է, որ Արցախի անունը կրող նվագախմբում մեծ մասամբ ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում