Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել
Հասարակություն

Ինչպես դիմել ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի նորաստեղծ միջգերատեսչական հանձնաժողով

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններով՝ արդեն իսկ ստեղծվել և գործում է միջգերատեսչական հանձնաժողով։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հանձնաժողովին կարող են դիմել բնակապահովման ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքները՝ մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։

Ըստ այդմ, մերժում ստացած անձինք կարող են դիմում ներկայացնել, եթե՝

  • դիմողի կամ ընտանիքի որևէ անդամի տվյալը բացակայում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող ԼՂ բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում,

և/կամ

  • դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը 2023 թ․սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք։

Դիմումն անհրաժեշտ է ներկայացնել  e-request.am կայքի միջոցով կամ ք․ Երևան, Կառավարական տուն 3 հասցեով։ Անհրաժեշտ է նշել՝

  • հանձնաժողովի անվանումը,
  • ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուի (դիմումատուների) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, փաստացի բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը,
  • բողոքարկման առարկան։

Դիմում-բողոքին անհրաժեշտ է կցել՝

  • 2020 թ․ սեպտեմբերի 27-ից, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից կամ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում ԼՂ պետական կամ մասնավոր կառույցներում աշխատելու, կենսաթոշակ կամ այլ դրամական վճարներ ստանալու և դրանք ԼՂ-ում իրացնելու, ֆինանսական գործարքներ կատարելու, կրթական, առողջապահական ծառայություններից օգտվելու մասին վկայող և (կամ) այլ առնվազն 2 փաստաթուղթ, որոնց թվագրումները պետք է ունենան առնվազն 6 ամսվա տարբերություն,

և/կամ

  • 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք ունենալու և դիմելու օրվա դրությամբ այն օտարած լինելու հանգամանքները պարզաբանող փաստաթղթերը։

Վերոնշյալ պահանջներին չբավարարող դիմում-բողոքները հանձնաժողովի կողմից չեն ուսումնասիրվի։