Կրասուլայի` փողի ծաղկի այս օգտակար հատկությունները գուցե չգիտեիր
Կրասուլան ունի հակաբորբոքային, հակավիրուսային և վիրուսները սպանող հատկություններ:
1. Այրվածքներ, վնասվածքներ, կտրվածքներ և այլն
Կրասուլայի տերևները մանր կտրատեք, խյուս կստացվի, ստացվածը տեղադրեք բինտի վրա և կապեք վնասված հատվածին: Վիրակապը փոխեք ամեն 2-3 ժամը մեկ:
2. Արտրիտ, արտրոզ
10-15 կրասուլայի տերևներ ճզմեք, ստացված հյութն ամեն գիշեր քսեք հոդերին: