Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում է
Քաղաքականություն

Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերությունների ժամանակակից զարգացումները աներևակայելի արագությամբ խաչվում են տեխնոլոգիական առաջընթացի առանցքային ուղղությունների հետ, իսկ այդ գործընթացում առավել սրընթաց և ազդեցիկ դերն այժմ վերապահվում է արհեստական բանականությանը՝ որպես աշխարհաքաղաքական բալանսի վերաիմաստավորման գործիք։

Արհեստական բանականության ոլորտի զարգացումները, որոնք նախկինում դիտարկվում էին որպես տեխնոլոգիական նորարարության մի հատված, այժմ վերածվել են միջազգային ուժերի փոխազդեցության կառուցվածքային այնպիսի հենասյունի, որն ազդում է մրցակցության, համագործակցության, անվտանգության, միջազգային իրավունքի և տնտեսական զարգացման օրակարգերի վրա։ Հենց այս բազմաշերտ ազդեցությունն է, որ արհեստական բանականությունը վերածում է ոչ միայն տեխնոլոգիական, այլև աշխարհաքաղաքական, քաղաքական և դիվանագիտական երևույթի, որի վերաբերյալ միջազգային հարաբերությունների վերլուծությունը պահանջում է համապարփակ դիտարկում։

Նախ՝ արհեստական բանականությունը վերափոխում է ուժի և գերակայության դասական հասկացությունները։ Եթե նախկինում պետության հզորությունը հիմնականում չափվում էր ռազմական ներուժով, տնտեսական ծավալով կամ ռազմավարական դիրքով, ապա ներկայում ուժի բաշխման տրամաբանության մեջ ներառվել է արհեստական բանականության տեխնոլոգիական հագեցածությունն՝ ինչպես մշակումների, այնպես էլ կիրառման ու տարածման տեսանկյունից։ Այս համատեքստում ԱՄՆ-ի և Չինաստանի, ինչպես նաև ոլորտում առաջընթաց արձանագրած մյուս երկրների միջև ընթացող մրցակցությունը դիտարկվում է ոչ միայն որպես տնտեսական կամ ռազմավարական պայքար, այլև որպես արհեստական բանականության ոլորտում ազդեցության ձևավորման համար մղվող գլոբալ մրցակցություն։

Միևնույն ժամանակ, արհեստական բանականության զարգացումը դառնում է պետական ինստիտուտների, պաշտպանության ոլորտի, հետախուզական ծառայությունների և նույնիսկ արտաքին քաղաքական դիվանագիտական կառույցների արդիականացման առանցքային գործոններից մեկը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում և այլ երկրներում արդեն իսկ գործում են ռազմավարական մակարդակի մեխանիզմներ, որոնք հիմնված են արհեստական բանականության օգնությամբ ստեղծված ռազմաքաղաքական մոդելների վրա՝ հակառակորդի քայլերը կանխատեսելու, բանակցությունների ընթացքում տվյալների վերլուծության և որոշումների օպտիմալացման համար։

Մեկ այլ կարևոր շերտ է արհեստական բանականության կիրառումը գլոբալ կառավարման համատեքստում և միջազգային կազմակերպությունների ներսում։ ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում, ԵՄ-ում և այլ կառույցներում ակտիվորեն օգտագործվում են արհեստական բանականության վրա հիմնված վերլուծական հարթակներ՝ կոնֆլիկտների կանխարգելման, բնակչության տեղաշարժերի կանխատեսման, կլիմայական ճգնաժամերի ազդեցության գնահատման և տնտեսական քաղաքականության վերլուծության նպատակով։

Այս ամենը հանգեցնում է նրան, որ արհեստական բանականությունը սկսում է ծառայել որպես գլոբալ կարգավորման ոչ միայն օժանդակ գործիք, այլ նաև քաղաքական օրակարգերի կառուցման դինամիկ շարժիչ։ Բայց միաժամանակ այստեղ առաջանում է վտանգ՝ այս տեխնոլոգիայի վրա հիմնված որոշումների ընդունումը կարող է նվազեցնել թափանցիկությունն ու ժողովրդավարական վերահսկողությունը, քանի որ որոշումները հաճախ կայացվում են՝ ելնելով բարդ մոդելների արդյունքներից, որոնց տրամաբանությունը հասանելի չէ լայն հանրությանը կամ նույնիսկ որոշում կայացնողներին։

Արհեստական բանականության ազդեցության կարևորությունը դրսևորվում է նաև տեղեկատվական պատերազմի դաշտում։ Քաղաքական ապատեղեկատվության, հանրային կարծիքի մանիպուլ յացիայի և քարոզչական ռազմավարությունների ոլորտում արհեստական բանականությունը վերածվել է հզոր զենքի։ Տարբեր տարածաշրջաններում հակամարտություններին ուղեկցող տեղեկատվական պատերազմները ցույց են տալիս, որ արհեստական բանականության գործիքներն օգտագործվում են թիրախային քարոզչության, կեղծ վերլուծությունների ստեղծման, սոցցանցային դաշտում ալգորիթմական «հարձակման» նպատակներով։ Այս հանգամանքը նոր տիպի հիբրիդային պատերազմների համատեքստում ուժեղացնում է տեղեկատվության ռազմավարական գործառույթը՝ միաժամանակ սրում անվտանգության միջազգային ռիսկերն ու անվստահության մակարդակը։ Ավելին, արհեստական բանականության վրա հիմնված «deepfake» տեխնոլոգիաների տարածումն ու դժվար վերահսկելիությունն էլ լայն ճանապարհ է բացում տեղեկատվական մանիպուլ յացիայի և ապատեղեկատվության տարածման համար։

Իսկ ինչ վերաբերում է միջազգային իրավունքի հարթությանը, ապա այստեղ արհեստական բանականության կիրառումը բերում է բարդ բարոյա-իրավական և իրավաքաղաքական խնդիրների առաջացման։ Ո՞վ է պատասխանատու, եթե արհեստական բանականությունը ռազմական գործողության ընթացքում ինքնավար կերպով սխալ որոշում է կայացնում, կամ եթե արհեստական բանականության տրամադրած ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկության վրա հիմնված որոշումներ են ընդունվում։ Նման դեպքերում բացակայում է հստակ իրավական պատասխանատվության համակարգը՝ ստեղծելով անորոշության և անպատասխանատվության դաշտ։ Ավելին, միջազգային հարաբերություններում ոչ բոլոր պետություններն ունեն բավարար տեխնոլոգիական հզորություն՝ արհեստական բանականության հնարավորություններն իրացնելու համար, ինչն էլ ավելի է խորացնում զարգացած և զարգացող երկրների միջև ռազմավարական անհավասարության պատնեշը։ Աշխարհաքաղաքական խոշոր դերակատարները՝ մասնավորապես ԱՄՆ-ը և Չինաստանը, փորձում են գերազանցության հասնել այս ոլորտում՝ հետ թողնելով մյուս բոլոր երկրներին, և շահագրգռված չեն ոլորտի կարգավորմամբ։

Այս ամենով հանդերձ, տեխնոլոգիայի ներուժը չպետք է դիտարկել միայն որպես ռիսկեր ստեղծող գործոն։ Այն նաև կարող է դառնալ խաղաղությունը ու համագործակցությունը խթանող հզոր միջոց, եթե ձևավորվեն համընդհանուր չափանիշներ, վերահսկողության մեխանիզմներ և միջպետական վստահության շրջանակներ։ Օրինակ՝ արհեստական բանականությունը կարող է նպաստել սահմանի կառավարման, հակամարտությունների կանխարգելման, խաղաղապահ առաքելությունների օպտիմալացման, մարդասիրական օգնության ժամանակին տրամադրման գործընթացներում։ Ուստի, այսօր անհրաժեշտ է համարվում բազմակողմ դիվանագիտական համաձայնությունների շրջանակում միջազգային համաձայնագրեր մշակելը՝ արհեստական բանականության կիրառման սահմանների, ստանդարտների և վերահսկողության ձևերի մասին, որոնք կփորձեն կանխել դրա՝ վատ նպատակներով օգտագործման կամ չարաշահման հնարավորությունները։ Այս համատեքստում միջազգային կազմակերպությունները պարտավոր են հանդես գալ որպես կարգավորող դերակատարներ՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով, որ արհեստական բանականությունը չդառնա աշխարհաքաղաքական գերկենտրոնացման գործիք, այլ նպաստի իրավահավասարության և գլոբալ բալանսի վերականգնմանը։

Հատուկ կարևորություն ունի այն, որ արհեստական բանականությունը չծառայի միայն հզոր պետությունների ռազմավարական հեգեմոնիային, այլ դառնա նաև փոքր պետությունների զարգացման ու անկախության ամրապնդման գործիք։ Այս հարցում Հայաստանի նման երկրների համար բացվում են ինչպես սպառնալիքներ, այնպես էլ հնարավորություններ։ Փոքր երկրների պետական կառույցները նույնպես կարող են արհեստական բանականության օգնությամբ ավելի ճկուն և կանխատեսելի դարձնել իրենց արտաքին քաղաքականությունը, միաժամանակ պաշտպանվել տեղեկատվական ազդեցություններից և ապահովել արդյունավետություն իրենց տնտեսական, անվտանգային ու ռազմավարական որոշումների մեջ։ Սակայն փոքր երկրների համար հրամայական է նաև սեփական արհեստական բանականության մոդելներն ունենալու հարցը, որպեսզի նրանք կախված չլինեն այլ երկրների տեխնոլոգիական հնարավորություններից։ Այս ոլորտը ստիպում է վերաիմաստավորել նաև ինքնիշխանության, մարդկային արժեքների, քաղաքական պատասխանատվության և էթիկայի հասկացությունները։

Կարևոր է նաև արհեստական բանականության տիրույթի հետ կապված հանրային գրագիտության ապահովումը, որին բախվում են տարբեր երկրների հասարակությունները։ Մյուս կողմից էլ՝ առանցքային է այս ոլորտում իրական առաջընթացի ապահովումը։ Ու այս համատեքստում Հայաստանի խնդիրն այն է, որ ավելի շատ տարբեր մակարդակներով դեկլարատիվ բնույթի հայտարարություններ են արվում այս տեխնոլոգիաների մասին, քան իրական քայլեր են ձեռնարկվում սեփական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում