Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը
Քաղաքականություն

Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած Համաշխարհային գենդերային անհավասարության (Global Gender Gap Report) վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը, չնայած դրական կարգավիճակ է զբաղեցնում, սակայն շարունակում է ունենալ բավական խոցելի դիրք ինչպես տնտեսական, այնպես էլ կրթական և քաղաքական բնագավառներում։ Այսպես, Հայաստանը գենդերային անհավասարության 73,1 % ինդեքսով 2024 թ. զբաղեցնում է համաշխարհային վարկանիշային աղյուսակի 59-րդ հորիզոնականը:

Գենդերային անհավասարությունը հասարակական կառուցվածքի մեջ խորապես արմատացած համակարգային արգելք է, որը ոչ միայն սահմանափակում է անհատների հնարավորությունները, այլև կազմաքանդում է հասարակության զարգացման բուն հիմքերը՝ հետևողականորեն թուլացնելով տնտեսական աճը, խախտելով սոցիալական համախմբվածությունը և ուղղակիորեն սպառնալով ժողովրդավարական արժեքներին ու ինստիտուտներին։ Պատահական չէ, որ «Լույս» հիմնադրամն առանձին վերլուծությամբ անդրադարձ է կատարել այս խնդրին։ Հատկանշական է, որ նշված ուղղությամբ անհավասարությունը գործում է ոչ թե որպես առանձին միջադեպերի շարք, այլ որպես փոխկապակցված նորմերի, կարծրատիպերի և ներհասարակական հարաբերությունների մի ամբողջություն, որը սերունդներ շարունակ վերարտադրվում է մշակույթի, կրթության, օրենսդրության և առօրյա փոխազդեցությունների միջոցով։

Տնտեսական տեսանկյունից գենդերային անհավասարությունը կարելի է դիտարկել որպես կորսված հնարավորությունների պատճառ։ Երբ կանանց մասնակցությունը աշխատուժին սահմանափակվում է, կամ երբ նրանք կենտրոնանում են ավելի ցածր վարձատրվող ոլորտներում կամ չեն կարողանում առաջխաղացում ունենալ ղեկավար պաշտոններում, տուժում է ոչ միայն կնոջ անհատական բարեկեցությունը, այլև պետության համախառն ներքին արդյունքը։ Աշխատավարձերի տեսանելի տարբերությունը, երբ նույն աշխատանքի համար կանայք ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ, ուղղակիորեն նվազեցնում է ընտանիքների գնողունակությունը և ներքին պահանջարկը։ Սակայն տնտեսական վնասը դրանով չի սահմանափակվում։

«Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսի գծով Հայաստանը վայելում է համեմատաբար բարձր մակարդակ, սակայն անցած տարի այս ուղղությամբ խիստ նահանջ արձանագրվեց՝ 3,9 տոկոսային կետով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային ցուցակում կորցրեց 26 աստիճան։ Այս նահանջը պայմանավորված է մասնավորապես աշխատանքի մասնաբաժնի ու ստացվող եկամուտների անհավասարակշռությամբ՝ արական սեռի աշխատողների եկամուտները զգալիորեն ավելացել են, չնայած որ կանանց մասնակցության հարցում նահանջ չի զգացվել։ Սա էական ակնարկ է, որ տնտեսական հավասարության ոլորտում ՀՀ-ն արագորեն կորցնում է ձեռք բերած դիրքերը։

Անհավասարության ամենաթաքնված, բայց և ամենածանր տնտեսական խնդիրներից մեկը չվարձատրվող խնամքի աշխատանքն է՝ երեխաների, տարեցների և ընտանիքի խնամքը, որն անհամաչափորեն դրված է կանանց ուսերին։ Այս «անտեսանելի» աշխատանքը, որը կազմում է տնտեսական բարեկեցության հիմքը, դուրս է մնում պաշտոնական վիճակագրությունից՝ միաժամանակ խլելով կանանց ժամանակն ու էներգիան, որը նրանք կարող էին ներդնել կրթության, մասնագիտական զարգացման կամ վճարովի աշխատանքի մեջ։

Սոցիալական հարթությունում անհավասարությունը քայքայում է հասարակության ամենակարևոր կապերը՝ վստահությունը և համերաշխությունը։ Այն սնում է բևեռացումը և կոնֆլիկտները՝ ստեղծելով վախի և անապահովության մթնոլորտ, որը խաթարում է ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ համայնքի կայունությունը։ Երբ հասարակության անդամների մի զգալի մասը զրկված է հիմնարար անվտանգության զգացումից, անհնար է խոսել սոցիալական կապիտալի և քաղաքացիական ներգրավվածության մասին։ Ավելին, անհավասար հնարավորությունները կրթության և առողջապահության ոլորտում սերնդեսերունդ վերարտադրում են աղքատության և մարգինալացման շղթաներ՝ խորացնելով սոցիալական անդունդը։

Կրթության ոլորտում ևս անհանգստացնող միտում կա։ Եզակի բարձր արդյունքներից հետո «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսում 98 %–ից միանգամից մինչև 96,9 %-ի նվազումը զեկույցը գնահատում է որպես «չափազանց լուրջ վատթարացում»։ Դա պայմանավորված է տարրական և միջնակարգ կրթական համակարգերում աղջիկների ներգրավվածության նվազումով, մինչդեռ տղաների ներգրավման կրճատումը ավելի մեղմ է եղել։ Սա արտահայտվում է նաև կրթության հասանելիության մակարդակում անհավասարակշռությամբ։

Ի վերջո, գենդերային անհավասարությունը ժողովրդավարության լակմուսի թուղթն է։ Չի կարող լինել լիարժեք ժողովրդավարություն մի երկրում, որտեղ բնակչության կեսի ձայնը, փորձառությունն ու տեսլականը պատշաճ կերպով ներկայացված չեն որոշումների կայացման գործընթացներում։ Կանանց թերներկայացվածությունը քաղաքականության և բիզնեսի ղեկավար օղակներում հանգեցնում է նրան, որ ընդունվող օրենքներն ու քաղաքականությունները հաճախ անտեսում են կամ երկրորդական են դարձնում սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության և խնամքի հարցերը։

Սա ստեղծում է մի արատավոր շրջան, որտեղ քաղաքական համակարգը չի արձագանքում հասարակության մի ստվար զանգվածի կարիքներին, ինչն իր հերթին առաջացնում է օտարում և անվստահություն պետական ինստիտուտների նկատմամբ։ Իսկական ժողովրդավարությունը պահանջում է ներառականություն, որտեղ բոլոր քաղաքացիներն ունեն հավասար հնարավորություն՝ մասնակցելու իրենց հասարակության կառավարմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում