Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն Մարուքյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն ՄանվելյանՀՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է ձևավորվում․ Հովհաննես ԻշխանյանԸնտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի ՍարգսյանՀԷՑ-Ի գործով դատական նիստը. ուղիղՍամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումԱռողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա ՍողոմոնյանՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակինԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին Երբ «բարեփոխիչները» բացահայտվում են. ինչու է որոշ հոգևորականների միացումը իշխանությանը Եկեղեցու ինքնամաքրման նշան Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Իրականում կենսաթոշակը ոչ թե բարձրացել է, այլ նվազել. «Փաստ» Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում. «Փաստ» Ֆրանսիական Ալպերում հրդեհ է բռնկվել շքեղ հյուրանոցում. տարհանվել է 270 մարդ Իմունաթերապիայի նոր բանալի. հայտնաբերվել են հակամարմիններ, որոնք օգնում են պայքարել քաղցկեղի դեմԴաղստանում տեղի է ունեցել փոխհրաձգություն, չեզոքացվել է երկու զինյալ. ՏԱՍՍ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. ԹրամփԱդրբեջանի և Չինաստանի արտգործնախարարները Պեկինում քննարկել են տնտեսական և առևտրային համագործակցության հարցերՀանդիպում հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված հայ տղամարդկանց հետ․ Նարեկ ԿարապետյանԵվրոպան այլևս Վաշինգտոնի հիմնական ձգողականության կենտրոնը չէ. Կայա Կալլաս Սիդնի Սուինիի գայթակղիչ լուսանկարները ժանյակավոր ներքնազգեստով խելագարեցրել են սոցիալական ցանցերը Ինձ միշտ ասում էին, որ «Լիոնը» հիանալի թիմ է, և արժե գալ այստեղ․ թիմն իսկապես շատ լավն է․ ԷնդրիկՈգու իսկական տոն. Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հայաստանի զինված ուժերին ՀՃՇ Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար` Սևակ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը` ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանինՀայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած. Հովհաննես Ծառուկյան
Քաղաքականություն

«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հիմք ընդունելով վերջին շրջանի ձերբակալություններն ու կալանավորումները, իրավական համարվող, իսկ իրականում քաղաքական գործընթացները՝ փորձագիտական հանրույթը կարծիք է հայտնում, որ իշխանությունները գործի են դրել ռեպրեսիվ ողջ մեքենան մարդկանց լռեցնելու համար, թույլ չտալու, որ հասարակության մեջ հեղինակություն ունեցող անձանց խոսքը հասնի նույն հանրությանը։ Կալանավորվածների թվում են հոգևոր դասի ներկայացուցիչներ, քաղաքացիներ, որոնք դեմ են արտահայտվում գործող իշխանությանը, այդ թվում՝ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը և այլոք։ Քրեակատարողական հիմնարկներից ստացվող նամակներից պարզ է դառնում, որ բոլոր այս մարդիկ ամուր են, չկոտրվող, իրավաբաններն արձագանքում են գործերի շինծու լինելու մասին, իսկ քաղաքացիների համար սա ևս մեկ ազդակ է, որ երկիրը սահուն քայլերով անցում է կատարում դեպի բռնապետություն։

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ եթե ընդհանուր գնահատական տա, տեղի ունեցողը բնութագրում է որպես իշխանությունների այլասերվածություն։ «Անդրադառնալով պարոն Գալստյանին՝ չեմ կարծում, որ այս համատեքստում պետք է անսպասելի լիներ ձերբակալությունը։ Բառիս բուն իմաստով թիրախում են հայերը։ Թիրախում են այն մարդիկ, ովքեր չեն համակերպվում հայրենիքի կորստյան և հետագա սպասվելիք կորուստների հետ, որոնք ուրվագծվում են և գնալով ավելի հստակ դառնում։ Ով, եթե ոչ Դավիթ Գալստյանը և մենք կարող ենք այդ իրականությունն առավել պարզ պատկերացնել։ Արդեն անցել ենք դրա միջով, տեսել ենք այն տեխնոլոգիաները, սցենարը, որոնք կիրառում են։ Մեկ անգամ հաջողելու դեպքում տեսնում ենք դրա հստակ վերաիրագործումը Հայաստանի Հանրապետությունում։ Շատ նման է ու նույն սցենարն է, ինչպես և տեղի ունեցավ Արցախում, իհարկե, այս պարագայում արդեն Հայաստանի սուվերեն տարածքներին է վերաբերում։ Դավիթ Գալստյանը, մեր մյուս գործընկերները կալանավորված են, որովհետև ուղղակի հայ են։ Չեմ խորշում համեմատականներ տանել այս ամենի և Բաքվում մեր հայրենակիցների ձերբակալության, դատավարության, կեղծ գործերի հետ։ Նույն սցենարն է։ Եթե երբեմներբեմն կասկածներ էինք ունենում Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների համատեղ գործունեության մասով, հիմա կարող ենք, չէ՞, վստահաբար փաստել, որ այդ համագործակցությունը կա, և իրենք զուգահեռ այդ գործընթացը տանում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Նրա խոսքով, բնական է, որ այս ամենից անմասն չէր մնալու Եկեղեցին։ «Այս պահին թիրախում Եկեղեցին է և Եկեղեցու ակտիվ սրբազանները, հոգևորականները, ովքեր նաև այդ քաջությունն ունեին խոսելու։ Եկեղեցին դարերով մեր ազգի հենքն է եղել այն առումով, որ մեծ աշխարհում որպես փոքրիկ ազգ գոյատևել ենք նաև մեծամասամբ Եկեղեցու շնորհիվ։ Բնական է, որ Եկեղեցին պիտի թիրախավորվեր, որպեսզի չխանգարեր իրենց պլանները իրագործելուն։ Այդ այլանդակությունը շարունակվում է այսօր ևս։ Հայաստանի վարչապետը «փայլուն» մտքեր էր արտահայտել այն ֆոնի վրա, երբ Թուրքիան, Ադրբեջանն արդեն հստակ ձևակերպված հավակնություններ ունեն Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ, և զուգահեռ այն հայտարարություններն են, որոնք նա անում է, մասնավորաբար՝ Սահմանադրության օրվա իր ուղերձով, որտեղ նշված է Սահմանադրության փոփոխության մասին։ Օրերս ադրբեջանցի պաշտոնյան ևս հաստատեց դա իր հայտարարությամբ՝ նշելով, որ «Խաղաղության պայմանագիրն» արդեն համաձայնեցված է, մնում է սահմանադրական դրույթները փոփոխել։ Ուզում եմ նաև նշել Սամվել Կարապետյանի անունը ոչ թե որպես մեծ բարերարի կամ մարդու, որն իր ունեցվածքի զգալի մասը ներդրել է և՛ Հայաստանում, և՛ Արցախում, այլ մարդու, որը չհամակերպվեց հայրենիքի կորստի հետ, չլռեց։ Եվ եթե այս ամենը դիտարկում ենք, ապա նա իր «դաշտից» վերացնում է այն մարդկանց, նաև չեմ զարմանա, որ երբ դա ավելի լրջանա, հասնի նաև ֆիզիկական վերացումների, որոնք փորձում են խոչընդոտել այն գործընթացին, որը պիտի իրականանա Հայաստանի շուրջ՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների ձեռամբ։ Նա վերացնում է իր տեսադաշտից այն մարդկանց, ովքեր խանգարելու են իր վերարտադրվելուն։ Պահանջներ կան Ադրբեջանից, և այս վարչախումբը կարիք ունի իշխանությունը երկարաձգելու։ Դրանով պայմանավորված՝ պիտի հեռացվեն այն մարդիկ, ովքեր հստակ տեսնելով ապագան, եթե Հայաստանում մնան այս իշխանությունները, փորձում են այս իշխանություններին՝ որպես խոչընդոտ, հեռացնել ճանապարհից, ազատվել այս իշխանություններից, որպեսզի կարողանանք գոնե փրկել այն, ինչ հնարավոր է։ Ամբողջությամբ տեղեկացված չենք այն իրականությունից, որը տեղի է ունենում մեր շուրջ։ Միայն իրենք կարող են ասել՝ հստակ ինչ պայմանավորվածություններ կան, չնայած Թուրքիայում հունիսի 20-ի հանդիպումից հետո վարչապետի պաշտոնն զբաղեցնողի երկու նախադասությունից հասկանալի էր, որ մտնում է լրիվ հանձնողական փուլ և հավատարիմ է մնում Պրահայի պայմանավորվածություններին: Սա շատ լուրջ, գլոբալ աշխատանք է, որը նա տանում է, և այս ճանապարհին, իհարկե, կանգ չի առնելու։ Ե՛վ Դավիթ Գալստյանի, և՛ սրբազանների, և՛ մեր բոլոր ընկերների տեսակն այս ընթացքում թիրախավորված է լինելու։ Չեմ կարծում, որ սրանով ավարտվեցին բռնաճնշումները։ Դա ուղղակի առաջին արարն էր, որ տեղի ունեցավ»,-նշում է մեր զրուցակիցը։ Արդյոք մարդկանց կալանավորումները, որոնք հանդես էին գալիս հավասարակշռված խոսքով, հստակ մեսիջներով, նպատակ ունե՞ն ճնշում գործադրել նաև հանրության վրա։ Նրանց մեկուսացումը, այս բռնաճնշումները կարո՞ղ են նպաստել հանրության լռությանը, համակերպվելուն, թե՞ սա կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ «Սամվել Կարապետյանի կալանավորումը և, ընդհանրապես, տեղի ունեցողն ուժի ցուցադրություն է ։ Իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, և այս ճակատամարտում, միանշանակ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը։ Օրինակ՝ կալանավորելով գործարարի՝ նա փորձում է վախի մթնոլորտ ստեղծել այդ դաշտում՝ որևէ մեկդ այդ խմբից խոսեցիք կամ քայլ արեցիք, ձեզ էլ է նույնը սպասվում։ Դավիթ Գալստյանին կալանավորելով՝ մեսիջներ է ուղարկում արցախյան քաղաքական դաշտին, որում, ցավոք, վախեցածներ կան, մինչ այդ էլ են եղել։ Առողջ հատվածին փորձում է վախեցնել Դավիթ Գալստյանի ձերբակալությամբ ու կալանավորմամբ։ Սրբազանների հետ տեղի ունեցող գործողություններով Եկեղեցուն է փորձում սաստել ու սանձել։ Մեր զոհված տղաներից Հակոբի հորը՝ Արա Ռոստոմյանին կալանավորելով՝ զոհված տղաների ակտիվ ծնողներին է փորձում սպառնալ։ Նա փորձում է այս ձևով, այո՛, ժողովրդին վախեցնել»,-հավելում է նա։

Մեր զրուցակիցը նաև անդրադառնում է ի աջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված երթին։ «Ինձ համար մի բան փաստեցի՝ մեզ համար շատ անսովոր միջավայր էր այդ օրը, որովհետև այս հինգ տարվա ընթացքում կարծես ընդվզողներով, հազարներով, տասնյակ հազարներով սկսել ենք իրար դեմքով ճանաչել։ Այստեղ, բացի նրանից, որ կային մեզ համար դեմքով ճանաչելի մարդիկ, կային լրիվ անծանոթ մարդիկ։ Հասկանում ես՝ ընդվզում կա շատ ավելի լայն շրջանակների մեջ։ Սա դրական գնահատելով՝ հասկանում եմ՝ այս ձևով նա չի կարողանալու լռեցնել մարդկանց։ Ի վերջո, չի կարողանալու բոլորին կամ ժողովրդի կեսին ձերբակալել, որովհետև ցանկացած հաջորդ քայլ ավելի շատ մարդկանց մոտ է ընդվզում առաջացնում։ Պարզապես այս ընթացքն անցնելու ժամանակահատվածում փորձում է իր անձնական, սեփական, իշխանական խնդիրները լուծել։ Մեկ փաստ ևս արձանագրենք. հայտարարություն եղավ, որ Դուբայում հուլիսի 30-ին հանդիպում պետք է տեղի ունենա, այս բոլոր քայլերը տանում են դրան, որ հասցնի թեկուզ մի լաթի կտորի վրա «խաղաղություն» բառը գրած բերի ու վաճառի ժողովրդի վրա։

Դրա դիմաց պահանջելու են թե՛ Հայաստանի սուվերեն տարածքները, թե՛ Սահմանադրության ամբողջական փոփոխություն։ Ինքը փորձելու է դա անել։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես է մեր հակազդեցությունը կառուցվում։ Իշխանությանը հակառակվող կողմն ունի հստակ ընդգծված ծրագրեր, հաստատված կարճաժամկետ ծրագրեր ներկայացնում է արցախյան կողմը, ժամանակ առ ժամանակ իր ծրագրերի մասին հնչեցնում է նաև Սամվել Կարապետյանը, առողջ ազգային ուժեր ևս ծրագրեր են առաջ քաշում։ Մեր բոլորի ծրագրերը դարձել են կոնսենսուսային, այսինքն՝ խոսել այլևս, որ ընդդիմացող կողմը չունի ծրագիր, չեն կարող։ Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ չի ստացվում ժողովուրդ- քաղաքական ուժեր համագործակցությունը։ Սրբազան շարժման պիկին՝ և՛ մայիսի 9-ին, և՛ մայիսի 26-ին, երբ կարող ենք փաստել, որ հինգ տարվա ընթացքում այդպիսի ժողովրդական ընդվզում չէր եղել, չհաջորդեց քաղաքական գործընթաց, և այդ առումով այն չկարողացավ հաջողել։ Ինչո՞ւ, որովհետև, կարծես թե, քաղաքական դաշտում եղան ուժեր, որոնք ամբիցիաներ ունեցան։ Հիմա եկել, հասել ենք մի իրավիճակի, երբ կան քաղաքական հստակ առաջարկներ, օրինակ՝ իմպիչմենտ և այլն, և էլի քաղաքական ուժերը չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, ինչի արդյունքում ժողովրդական շարժումը էֆեկտիվ չի լինում։ Հնարավոր չէ, որ առանց մեկի մյուսը հաջողի։ Հետևաբար, եթե քաղաքական կողմը մեղադրում է ժողովրդին, որ բավականաչափ ժողովուրդ դուրս գալիս, դա ճիշտ չէ, եթե ժողովուրդը մեղադրում է քաղաքական կողմին, որ քաղաքական պրոցես տեղի չի ունենում, դա էլ ճիշտ չէ։ Պետք է համագործակցություն, որի արդյունքում հաջողությունը երաշխավորված է։ Տեսնում եմ նախանշվող համագործակցություն ժողովրդի և քաղաքական ուժերի միջև, բայց դա պետք է լինի շատ արագ, և այդ դեպքում հաջողությունը հնարավոր կլինի»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում