Անտեղյակ նախարարը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստը» գրել էր, որ ՊԵԿ–ի նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը հարկատուներից 47 միլիարդ դրամի (մոտ 100 մլն դոլար) գերավճար է հավաքել հարկատուներից, և այժմ ՊԵԿ–ի նոր նախագահը հարկերը սկսելու է հավաքել նույնքան դրամի մինուսով:
Մեր թղթակիցը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին և հարցրեց, թե, արդյոք, նոր նախարարը ստիպված չի՞ լինի ինքն էլ գերավճար հավաքել:
Նախարարը պատասխանեց. «Մենք չունենք նման տեղեկատվություն, ու չեմ կարծում, որ այն համապատասխանում է իրականությանը: Մենք հետևում ենք մեր գանձապետական հաշիվներին, որտեղ կան նաև եկամտային հաշիվներ: Օրինակ` հոկտեմբեր ամսից առ այսօր եկամտային հաշիվները կազմում են 30 մլրդ: Ե՛վ նախկին, և՛ ներկա ՊԵԿ ղեկավարները կատարել ու կատարում են իրենց աշխատանքները»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: