Հայ աստղեր, ովքեր «փայլում» են իրենց տգիտությամբ. Խոսում ենք փաստերով ...
Հայ աստղերին այսօր հուզում է միայն մի բան. Լինել ավելի հայտնի և ավելի գրավիչ: Աղջիկները մեծացնում են կրծքերը, շուրթերը և հետույքը, տղաները՝ իրենց անվան շուրջ պտտվող սկանդալները:
Ոմանք դառում են հայտնի տգիտությամբ և, չգիտես ինչու, կարծում են, որ դա գեղեցիկ է նայվում. Մոտենում են այդ փաստին ժպիտով և հումորով: Թեպետ ուրիշ ի՞նչ կարող են անել, եթե չեն հասկանում, թե որքան ծիծաղելի են իրականում:
Հայտնի դերասաններ, երգիչ-երգչուհիներ, նորահայտ գեղեցկուհիներ և այլն: Նրանք բոլորը կազմում են մեր շոու-բիզնեսի մի մասը, մասնկացում են տարբեր հաղորդաշարերի՝ հումորային, երաժշտական, թեմատիկ և գրեթե բոլորի դեպքում ի ցույց են դնում տգիտության որոշակի սահմաններ:
Հարց է առաջանում. Ինչո՞ւ են նրանք համաձայնում մասնակցել այդ ամենին: Գուցե դա է՞լ է տգիտության մի մաս:
Videolur.info կայքը հատուկ հանդիսատեսի համար առանձնացրել է «IQ մարզանք» հաղորդաշարից որոշ հատվածներ, որոնցում պարզ երևում է նորոհայտ և արդեն իսկ ճանաչված աստղերի խելացիության և տրամաբանելու կարողության «բարձր» մակարդակը: