Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի ներքաղաքական նշանակալի իրադարձություններից մեկը, թերևս, դարձան գործարար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով, Կարապետյանի հետ կատարվածը, բացի նրանից, որ ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի օբյեկտիվ մտավախությունները ստեղծված իրավիճակի կապակցությամբ, այսինքն՝ ցանկացած նոր դիմադրության օջախ իր համար կարող է վտանգ ներկայացնել, սա նաև պետք է դաս լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս ցանկացած հայ գործարարի համար այն առումով, որ նույնը կարող է կրկնվել նաև իրենց հետ։ «Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ Կարապետյանն ունի ֆինանսական, աշխարհաքաղաքական, սոցիալական, կազմակերպչական կապիտալ։ Գաղափարական տեսանկյունից աջակցություն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն։ Փաշինյանը չի կարող նրան կպցնել նույն պիտակը, ինչ կպցնում էր ընդդիմադիրներին՝ «թալանչի», «քրեաօլիգարխիկ ռեժիմ», «սև» և այդպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ամենն իր համադրության մեջ կարող է վերածվել քաղաքական կապիտալի։ Ուշադիր եղեք նրա գրառումներին՝ կապված ՀԷՑ-ը պետականացնելու հետ։ Այնտեղ հիմնական թիրախն այն էր, որ նա փորձում էր զսպել ՀԷՑ աշխատակիցներին քաղաքական ակցիաներից, փողոց դուրս գալուց և այլն, որովհետև շատ լավ հասկանում է, որ լոկալ պահանջը, որը վերաբերելու է Սամվել Կարապետյանին, կարող է տրանսֆորմացվել քաղաքական շարժման։ Այս պահի դրությամբ առնվազն պարզ չէ՝ Սամվել Կարապետյանն ի՞նչ արձագանք է տալու այս ամենին, բայց այն հանգամանքը, որ իր առջև Հայաստանում բացվել են քաղաքականության դռները, և Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ակնհայտորեն ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ, ակնհայտ է։ Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն այս ամենի համատեքստում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Շեշտում է՝ Փաշինյանը, հասկանալով, թե ինչ կապիտալի տեր է Սամվել Կարապետյանը, այս հարձակումն իրականացնում է այդ կապիտալի ներգրավումը քաղաքականության մեջ խափանելու համար։ «Վերադառնալով ՀԷՑ-ի ազգայնացման հարցին՝ կարող ենք ասել, որ նա այստեղ ավելի շատ բլեֆ է անում։ ՀԷՑ-ը պետականացնելը, մեղմ ասած, այնքան էլ դյուրին գործ չէ, բայց քարոզչություն այս հարցի վերաբերյալ, իհարկե, իրականացվելու է։ ՀԷՑ-ը գնվել է 2015 թվականին, այստեղ կա մի կարևոր նրբերանգ՝ այն գնվել է նախկին իշխանությունների խնդրանքով, որովհետև գտնվում էր բավականին անմխիթար վիճակում։ 2016-ից մինչև 2024 թվականը Սամվել Կարապետյանը ավելի քան 630 միլիոն դոլարի ներդրում է կատարել ՀԷՑ-ի արդիականացման ուղղությամբ, ստեղծվել են նաև անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, որպեսզի ՀԷՑ-ի գործունեությունը պայմանավորված լինի միայն Հայաստանում արտադրվող ապրանքի և այլնի հետ, այսինքն՝ կախված չլինի արտասահմանից եկող ցանկացած ինչ-որ մի ապրանքի հետ։ Շատ կարևոր էր այս փակ ցիկլն ապահովել։ Այս պահի դրությամբ նաև հայտնի է, որ Կարապետյանը մինչև 2034 թվականը տարեկան 100 միլիոն դոլար է պլանավորում ներդնել ՀԷՑ-ի զարգացման մեջ։ Մինչև 2034 թվականը 1,4 միլիարդ դոլարի ներդրում է իրականացվելու։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կամ աշխատակազմը, որը ղեկավարում է Արայիկ Հարությունյանը, այն սուբյեկտը չէ, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, եթե ստանա վերահսկողություն ՀԷՑ-ի նկատմամբ, կկարողանա օպերատիվ կառավարում իրականացնել»,-նշում է մեր զրուցակիցը։

Հիշեցնում է, որ այս իշխանությունն ավելի քան երեք տարի է՝ պետք է 10 տուն կառուցի Շուռնուխի հայկական հատվածում՝ Շուռնուխի հանձնված հատվածում թողնված 10 տների փոխարեն։ «Պատկերացնո՞ւմ եք, որ իրենք կարողանան 3 միլիոն հայի տուն մտնող ՀԷՑ-ի աշխատանքները կոորդինացնել, օպերատիվ կառավարում իրականացնել։ Այստեղ աշխարհաքաղաքական, ներքաղաքական որոշակի բլեֆ է, որի հիմնական նպատակը ՀԷՑ-ի աշխատակիցներին քաղաքական գործընթացներից հեռու պահելն է, բայց կա շատ մեծ հավանականություն, որ Փաշինյանը հակառակ էֆեկտն է ստանալու»,-հավելում է նա։

Զուգահեռաբար շարունակվում է Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր սպասավորների թիրախավորումը Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից։ Վերջիններս հերքում են, որ սա անում են Ադրբեջանի և Թուրքիայի անմիջական ազդեցությամբ։ Քաղաքագետն առաջարկում է Եկեղեցու դեմ ուղղված Նիկոլ Փաշինյանի արշավը դիտարկել նաև ժամանակագրության տեսանկյունից։ «Վերջերս Նիկոլ Փաշինյանը Տիրանայում էր, մասնակցեց եվրոպական համայնքի հերթական գագաթաժողովին, դրանից հետո՝ մայիսի 22-ին, Ադրբեջանի, այսպես կոչված, հոգևոր առաջնորդ Փաշազադեն հանդես եկավ «քննադատությամբ»՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։ Իր հիմնական մտավախությունն այն էր, որ հայկական ներկայիս պետականության լուծարման պարագայում Էջմիածինը կարող է վերածվել պայմանականորեն հայկական Վատիկանի, այսինքն՝ մի կենտրոնի, որից կծնվի նոր հայկական պետականություն։ Ադրբեջանի հոգևոր, քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարության համար ներկայիս հայկական պետականությունը արդեն «դուրս գրված» է, հիմա իրենք պայքարում են ապագայի դեմ, իսկ այդ ապագան կերտելու հարցում Հայ առաքելական եկեղեցին անվիճելի առաջատարներից մեկն է, այդ իսկ պատճառով էլ հարձակվեցին Եկեղեցու վրա։ Այստեղ ժամանակագրությունը, ադրբեջանական կողմի մոտեցումները պատահական չեմ մեջբերում։ Նույն, մեղմ ասած, զուգադիպությամբ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանի դատախազությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարեց, իսկ 2025 թվականի հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը կալանավորեց Սամվել Կարապետյանին։ Ցանկացած մեկը Հայաստանում կամ Հայաստանից դուրս, բայց կապված Հայաստանի հետ, ով ունի կապիտալ, կարծիք, չի ընդունում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, որն ուղղված է Հայաստանը թյուրքական աշխարհի մաս դարձնելուն, նրանք բոլորն էլ կարող են հայտնվել և կհայտնվեն Սամվել Կարապետյանի կարգավիճակում։ Կարող են հայտնվել նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակում, այսինքն՝ Փաշինյանի քննադատության գլխավոր թիրախներից մեկը կարող են դառնալ»,-շեշտում է նա։

Փաշինյանին և նրա թիմակիցներին նույնիսկ հիմա Արցախը հանգիստ չի տալիս։ Պարբերաբար իր խոսույթում նա անդրադառնում է ԼՂ հակամարտությանը, արցախցիներին։ Օրերս էլ հայտարարեց՝ «ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»։ «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դարձել է անկախ Հայաստանի վարչապետ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Այս բավականին աղմկահարույց հայտարարությունը լեգիտիմ հնարավորություն է տալիս բոլորիս բարձրացնել հետևյալ հարցը՝ կարո՞ղ ենք սրանից եզրակացություն անել, որ բանակցային գործընթացի տապալումը, պատերազմական մենեջմենթի տապալումը, հետագա հայտարարությունը, որ նա պատրաստ է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, որն արեց 2022 թվականի ապրիլին, հետո 2022 թվականի սեպտեմբերի բախումները Ջերմուկում և այլուր, այս ամենը նպատակաուղղված, շատ մանրամասն ծրագրավորված քաղաքական ակտի դրսևորումներ էին հենց այս հայտարարությունն անելու համար։ Երբ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն է անում, նաև պետք է արձանագրենք հետևյալը. 2021 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան աջակցեց, ինչը թույլ տվեց Փաշինյանին Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո պահպանել իր ազատությունը և կյանքը, ինչի դիմաց նա, փաստորեն, հանձնեց Արցախի Հանրապետությունը։ Օրերս Փաշինյանը Թուրքիայում էր, հանդիպում էր Թուրքիայի նախագահի հետ՝ ակնկալելով նրա աշխարհաքաղաքական աջակցությունը գալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ զիջումներ նա կարող է անել, եթե կարողանա վերարտադրել իր իշխանությունը նաև այս անգամ։ Փաշինյանի այս հայտարարությունն ապագայում պետք է լուրջ ուսումնասիրության առիթ դառնա այն համատեքստում, թե արդյոք պատերազմը և պարտությունը չէին արվել հենց այս կարգավիճակի համար, այսինքն՝ մի կարգավիճակի, երբ դու Հայաստան ես, որը չունի Արցախ, ինչը թույլ է տալիս Հայաստանին ինտեգրվել թյուրքական աշխարհի մեջ՝ առանց պետության համար անվտանգության երաշխիքների»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում