Լուսանկարի երիտասարդը ողջ է, զոհվածը՝ Էրիկ ԳԱՐԻԿԻ Աբովյանն է
Բոլոր կայքերով ու պաշտոնական աղբյուրներով հայտարարված զոհերից Էրիկ ԿԱՌԼԵՆԻ Աբովյանը ողջ է` ողջ ու առողջ։ Սկզբում իր ընկերները փաստեցին, սակայն պաշտոնական էջերը հերքեցին լուրի իսկությունը ։Ճշմարտության պոչը բռնեցինք ու (ես խոսել եմ զինվորի հետ)։
Զոհված զինվորը Էրիկ ԳԱՐԻԿԻ Աբովյանն է: Հիմա թե ում ենք դատելու սխալ ինֆորմացիա տալու համար, Աստված գիտի։ Կարևորը` նա ողջ է։
Ապրիլյան դեպքերի ժամանակ ևս նմանատիպ դեպք գրանցվեց, որի պատճառով ծնողը ինֆարկտ էր ստացել ու մահացել։ Վերջապես այս
ԶԼՄ կոչեցյալները կհասկանան ինչ է նշանակում սուտ ինֆորմացիա տալու հետևանքները։
Ապրիլին ավելի խոհեմ ու միաբանված էինք, ավելի աչալուրջ անգամ մեր գրառումներում։
Իսկ ֆեյսբուքյան տիրույթն սարսափելի արագությամբ ողողվեց այս տղայի նկարներով ու ողբանվագ ելևէջներով:
Բավական է։
Վահան Ազիբեկյան. ֆեյսբուք: