Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած մեր երկրի «քթի տակ» ընթացող ու սաստկացող Իսրայել-Իրան պատերազմին, մեզ համար դրա հնարավոր ծանր հետևանքներին, Հայաստանի հանրության մեծամասնության ուշադրությունն ավելի քան մեկ օր է, ինչ սևեռված է ներքին սուր իրադարձությունների ու դրանց հնարավոր զարգացումների վրա:

Այո, խոսքը խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի դեմ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրականացվող համակողմանի հարձակման, իրավաբանորեն ասած՝ բռնաճնշումների մասին է: Չնայած այս դեպքում «իրավաբանություն» ասվածը ճոխություն է, քանի որ գործ ունենք մեկ անձի քմահաճույքների հետ: Հակիրճ՝ դեպքերի ժամանակագրությունը:

Սամվել Կարապետյանը, ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, ընդամենը երկու-երեք նախադասություն է ասում լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, մասնավորապես. «Ես միշտ եղել եմ հայոց Եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու Եկեղեցու դեմ արշավին»: Գործարարի հենց այս արտահայտությունն են Փաշինյանի «իրավապահները» իրենց շեֆի ուղիղ ցուցումով հիմք ընդունում՝ «իշխանությունը յուրացնելու» ակնհայտորեն անհեթեթ մեղադրանք առաջադրելու, ապա և կալանավորման միջնորդություն ներկայացնելու համար:

Այդ հայտարարությունից Փաշինյանի մոտ «դուգա է տալիս», նա առավել քան հիստերիկ ոճով, բացահայտ վիրավորական, պիտակավորող արտահայտություններով գրառում գրառման վրա է անում, իր ՔՊ-խմբակցությանը հարձակման հրահանգ է տալիս, իրավապահ կառույցներին հրամայում է անմիջապես ձերբակալել, «ասֆալտին փռել» Սամվել Կարապետյանին:

Բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ, պարզապես սովորական հայ մարդիկ, իմանալով դրա մասին, ինքնաբուխ շարժվում են Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ, պաշարում են այն՝ իրենց հերթին պաշարվելով ոստիկանության զորքերի ու կարմրասև «բերետավորների» կողմից:

Ոստիկանությունը դիմում է ռեպրեսիաների և մոտ 50 քաղաքացու բերման է ենթարկում, բայց շուրջ 12 ժամ չեն համարձակվում «վրա տալ»: Գիշերը Սամվել Կարապետյանը հանգիստ դուրս է գալիս իր տնից, նրան հավաքվածները դիմավորում են ծափողջույններով, ինքը հայտարարում է, որ իր արտահայտած դիրքորոշումն անսասան է, իսկ բռնաճնշումների, այդ թվում՝ ՀԷՑ-ը կամ ինչ-որ բան իրենից խլելու հնարավոր զարգացումների վրա, ինքը, կներեք, «թքա՛ծ ունի»:

Երեկ օրվա ընթացքում հայտնի դարձավ նաև, որ Սամվել Կարապետյանի դեմ, ինչպես նշեցինք, ծայրահեղորեն անհեթեթ մեղադրանք է առաջադրվել, ներկայացվել է կալանավորելու միջնորդություն: Ավելորդ է ասել, որ դատարանի մերձակայքը առավել քան բազմամարդ էր ու բազմաոստիկան:

Լավ, ի՞նչ է կատարվում:

Իհարկե, կան մի շարք նրբերանգներ, կարծիքներ, տեսակետներ, որոնց մի մասի վրա արժե ուշադրություն դարձնել:

Ամենից առաջինը. Սամվել Կարապետյանի վրա փաշինյանական վարչախմբի՝ բռնապետական ռեժիմներին բնորոշ այս հարձակման պատրվակը Հայ առաքելական եկեղեցուն միարժեք աջակցություն հայտնելու հայտարարությունն էր: Թեպետ, հանուն ճշմարտության, անհնար է չնշել, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունը առնվազն 4 կամ 5 տարի ուշացած էր՝ հաշվի առնելով այն աղետը, որ Փաշինյանն ու ՔՊ-ն բերեցին Արցախի գլխին: Բայց սա երևի այն դեպքերից է, որ կարելի է ասել՝ ավելի լավ է ուշ, քան երբեք:

Երկրորդը, որ չափազանց էական է. այս աղաղակող իրավական, քաղաքական ու ընդհանրապես՝ բարոյական բոլոր նորմերը ոտնահարող խայտառակությունը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կանչվելու անմիջապես նախօրեին: Փորձագիտական շրջանակներում կան տարբեր կարծիքներ, թե Թուրքիայում ինչեր կարող են լինել, այդ թվում՝ Փաշինյանի կողմից Հայաստանի համար խիստ վտանգավոր նոր «պայմանավորվածությունների» ձեռքբերման առումով: Եվ այդ սպառնալից «պայմանավորվածությունների» իրագործմանը խոչընդոտելու ունակ բոլոր հնարավոր միավորները՝ լինեն ազգային Եկեղեցին, ազգային շրջանակները, ազգային նկարագիր ու հենք ունեցող գործարարները, պետք է թիրախավորվեն: Տրամաբանությունը, կարծում ենք, չափազանց պարզ է՝ լրացուցիչ մեկնաբանելու համար:

Ի լրումն ամենի, Փաշինյանն այս հարձակմամբ զուգահեռաբար հարվածեց նաև Ռուսաստանին: Պատահական չէ, որ Ռուսաստանում Սամվել Կարապետյանի վրա հարձակումն ընկալեցին ու դրան արձագանքեցին որպես բացահայտ թշնամական գործողություն: Բայց դա առանձին դիտարկման նյութ է:

Մյուս կողմից՝ Սամվել Կարապետյանի, ինչպես նաև՝ «Տաշիր գրուպի» տնօրինած ՀԷՑ-ի, «Տաշիր պիցցա» սննդի օբյեկտների դեմ հարձակումներով, ՀԷՑ-ը «ազգայնացնելու» մասին հայտարարությամբ Փաշինյանը սուր ազդակ հղեց անխտիր բոլոր գործարարներին, որ նրանց բիզնեսներն ու սեփականությունը վտանգված են: Սա ազդանշան էր, որ Հայաստանում օրենքների, Սահմանադրության, կարգուկանոնի փոխարեն գործում է բացառապես 1 անձի «կապրիզ»:

Վերջապես, եթե ամփոփելու լինենք, ապա այս ամենի մեջ բոլորը տեսան Փաշինյանի վախերը, անգամ՝ սարսափը: Թվում է՝ դա ի՞նչ իշխանություն է, որ ընդամենը 1 նախադասությունից տակնիվեր իրար է խառնվում, որի վարչապետը այդ հայտարարությունից «հոսանքահարվում» է: Իրականում սա սովորական մեկ հայտարարություն չէ, իսկ Սամվել Կարապետյանն էլ ուղղակի մեկ անձ չէ, այստեղ ավելի «բարձրավոլտ» իրողություն կա: Եվ Փաշինյանի վախերն ու անհանգստությունները, պետք է նկատել, շատ հիմնավոր են: Սա այն հազվագյուտ դեպքերից է, և Սամվել Կարապետյանն էլ այն քիչ մարդկանցից է, որի նկատմամբ փաշինյանական ռեժիմի ռեպրեսիաների հետ կապված դատապարտող հայտարարություններով հանդես եկան գրեթե բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը, Եկեղեցին, ամենատարբեր քաղաքական, հասարակական շրջանակներ, շոու-բիզեսի ներկայացուցիչներ, դեռ չենք խոսում ռուսաստանյան արձագանքների մասին:

Այսինքն, ակնհայտորեն երևաց, որ սա իրական ու լուրջ հնարավորություն է ընդդիմադիր քաղաքական դաշտի համար՝ միավորվելու, միաբանվելու, մի կողմ դնելու բոլոր տարաձայնություններն ու քաղաքական որոշ հարցերի շուրջ անհամաձայնությունները: Խոսքը մեկ թիմի մասին չէ, այլ մեկ նպատակի:

Կարծում ենք՝ հենց դրանից էլ Փաշինյանը «հոսանքահարվում» է...

Հ.Գ.-Նիկոլ Փաշինյանի ու նրա քպական խմբակի վախի, քինախնդրության, ինչպես նաև Կարապետյանների նկատմամբ ակնհայտ քաղաքական հաշվեհարդարի մասին է խոսում նաև այն, որ երկու օր շարունակ ՍԱՏՄ-ն ակնհայտ պատվերով կասեցնում է «Տաշիր պիցցայի» մի շարք մասնաճյուղեր, ինչպես նաև «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը: Ինչո՞ւ պատվերով, որովհետև ամեն տարի նույն «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ վերահսկողություն է իրականացվել այդ կազմակերպությանը պատկանող հանրային սննդի կետերում, սակայն նախորդ տարիներին այդ «թերությունները» չեն նկատվել: Խոսքը, օրինակ՝ սրանց մասին է. «Հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից», «առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը» և այլն, այսինքն՝ «թերություններ», որոնք, եթե եղել են, ապա եղել են ի սկզբանե և չէին կարող ի հայտ գալ 1-2 ամսվա, կամ նույնիսկ 1-2 տարվա ընթացքում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում