Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՄենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոԱյս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն Մարուքյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն ՄանվելյանՀՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է ձևավորվում․ Հովհաննես ԻշխանյանԸնտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի ՍարգսյանՀԷՑ-Ի գործով դատական նիստը. ուղիղՍամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումԱռողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա ՍողոմոնյանՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակինԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին Երբ «բարեփոխիչները» բացահայտվում են. ինչու է որոշ հոգևորականների միացումը իշխանությանը Եկեղեցու ինքնամաքրման նշան Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Իրականում կենսաթոշակը ոչ թե բարձրացել է, այլ նվազել. «Փաստ» Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում. «Փաստ» Ֆրանսիական Ալպերում հրդեհ է բռնկվել շքեղ հյուրանոցում. տարհանվել է 270 մարդ Իմունաթերապիայի նոր բանալի. հայտնաբերվել են հակամարմիններ, որոնք օգնում են պայքարել քաղցկեղի դեմԴաղստանում տեղի է ունեցել փոխհրաձգություն, չեզոքացվել է երկու զինյալ. ՏԱՍՍ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ
Քաղաքականություն

«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցուն հայտարարած պատերազմին զուգահեռ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ուղիղ նշանառության ներքո է նաև գործարար Սամվել Կարապետյանը։ Խուզարկություն նրա տանը, քրեական վարույթի հարուցում՝ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչի համար, ՀԷՑ-ի ազգայնացման հարցի առաջքաշում։ «Փաստի» հետ զրույցում քաղաքական և հասարակական գործիչները արտահայտեցին իրենց կարծիքը ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների, այլև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկության վերաբերյալ։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը շեշտում է՝ գործող իշխանությունը նպատակ է դրել արմատախիլ անել այն հիմքերը, որի վրա հազարամյակներով հենված է Հայ առաքելական եկեղեցին։ «Այս ճանապարհին թիրախ են դառնալու բոլոր այն մարդիկ՝ անհատները, հասարակական ու քաղաքական ուժերը, որոնք փորձելու են սատարել Եկեղեցուն և խոչընդոտել իշխանության կողմից այս նպատակների իրացմանը։ Տեղի ունեցողը կապված է այս հանգամանքի հետ։ Հաշվի առնելով նաև այն, որ Սամվել Կարապետյանն ունի բավականին մեծ հեղինակություն և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, բնականաբար, իշխանությունը դա գնահատել է իր համար առավել վտանգավոր և անցել իր համար արդեն սովորական դարձած գործիքակազմին, այսինքն՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին»,-նշում է Աբրահամյանը։ Մշտապես արձանագրվել է, որ իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի բացարձակ վերահսկողության ներքո է և կատարում է բացառապես նրա հրամանները։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ԱԱԾ տնօրենը հեռացել է Փաշինյանի հրամանը չկատարելու պատճառով։ «Ակնհայտ է, որ նրա պաշտոնանկությունն անմիջապես առնչվել էր տեղի ունեցած իրադարձություններին։ Միգուցե դա մեկ դեպքով պայմանավորված չի եղել, միգուցե մեծ թվով հարցեր կային, և դա «պայթեց» երեկվա իրադարձությունների ֆոնին։ Բայց թե խորության մեջ ինչ հարցեր կան, ինչ հանձնարարություններ են տրվել, ինչը չի կատարվել, այս պահին մի փոքր դժվար է ասել։ Ուժային կառույցներն այս 7 տարվա ընթացքում, որպես կանոն, իրականացնում են հանձնարարություններ, որոնք ոչ թե բխում են օրենքներից կամ Սահմանադրությունից, այլ իշխող ուժի քաղաքական առաջնահերթություններից, ինչը ևս նրանց հանցակից է դարձնում բոլոր այն հարցերում, երբ իշխանությունն առաջնորդվում է ապօրինություններով և անօրինականություններով։ Դեռևս կարևոր չէ, թե իշխանությունն ինչ է ասում, այլ բան է, թե այդ ուժային կառույցները՝ սկսած քննչականից վերջացրած դատաիրավական համակարգով, ինչպես են մոտենում այդ ապօրինի հրամաններին։ Յուրաքանչյուրն իր խղճով է առաջնորդվում և ինքն է իր համար սահմանում, թե որն է իր համար կարմիր գիծ, դա պետք է անել, թե ոչ։ Այս ընթացքում տեսել ենք մեծ թվով անձանց, ովքեր որևէ խնդիր չունեն իշխանությանը հանցակից դառնալու առումով, բայց ինչ-որ փուլում դա իրենց համար բերելու է նաև իրավական պատասխանատվություն։ Միգուցե լինեն մարդիկ, ովքեր ինչ-որ փուլում կանգ կառնեն և պարզապես կփորձեն չասոցացվել Նիկոլ Փաշինյանի հետ»,-եզրափակում է Աբրահամյանը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը մեզ հետ զրույցում նշում է՝ բոլորս տեսանք, որ Եկեղեցու վրա հարձակումները հանդիպեցին սուր դիմադրության, հասարակությունը կանգնեց Հայ առաքելական եկեղեցու կողքը: «Կարծում եմ՝ բոլորն էլ հիանալի հասկանում են, որ կուսակրոնության թեման պարզապես պատրվակ է, և Նիկոլ Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի հետ կապված այս ամոթալի պատմությանը, ապա ես առիթ ունեցել եմ նշել, որ թուրքահաճո վարչախումբն անցավ բոլոր հնարավոր սահմանները: Սա Փաշինյանի ռեժիմի փլուզման սկիզբն է: Ակնհայտ է, որ նա անցել է բացահայտ հանցագործ, ապօրինի քայլերի: Անթաքույց փորձում է իր հրահանգներով մարդկանց գլխին գործեր սարքել իրավապահների ձեռքերով: Դա ուղիղ ճանապարհ է դեպի իշխանազրկում: Հիմա Փաշինյանը հուսահատ քայլեր է անում, որպեսզի Էրդողանի առաջ ցույց տա, որ իշխանություն ունի, բայց դա իր իշխանության տապալումն է լինելու: Մեր ժողովուրդը չի հանդուրժելու այս ամենը, իսկ ուժային կառույցները քայլ առ քայլ դուրս են գալու Փաշինյանի ազդեցության տակից: Կարծում եմ՝ դա մի քանի ամսվա գործ է: Ավելին, այս ամբողջ բացարձակ ապօրինի գործողությունների համար Նիկոլ Փաշինյանն անխուսափելի պատիժ է կրելու նրանից հետո, երբ հայ ժողովուրդը նրան զրկի խաբեությամբ տիրացած իշխանությունից»,-եզրափակում է Չալաբյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնալով, վերհիշում է 44-օրյա պատերազմը։ «Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստան զենք է ներկրվել Ռուսաստանի հարուստ գործարար հայի կողմից, և նա տվել էր Սամվել Կարապետյանի անունը։ Վաղ թե ուշ՝ Հայաստանի իշխանությունը պետք է Ալիևի հրահանգը կատարեր՝ պատժելու Սամվել Կարապետյանին այդ ազգանպաստ գործն անելու համար։ Այս պրոցեսը նաև համընկավ Եկեղեցու դեմ արշավի հետ։ Սամվել Կարապետյանը Հայ առաքելական սուրբ եկեղեցու գլխավոր բարերարներից է։ Նա հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցու կողքին է՝ որպես ինստիտուտ, որպես հայ ժողովրդի ամենամեծ լոբբիստական ցանց ունեցող կառույց, որը մեր հայապահպանման, մեր ինքնության պահպանման գործում մեծագույն ներդրում ունի, և անմիջապես սկսվում է քաղաքական հետապնդում Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Քաղաքական իշխանությունը, իր ձեռքի տակ ունեցած պետական ինստիտուտը՝ իրավապահ մարմինները, օգտագործում է իր ընդդիմախոսի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու համար։ Ավելին՝ նաև փորձում է նրա մասնավոր սեփականությունը հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնել, այսինքն՝ մասնավոր ընկերությունը խլել և դարձնել պետական։ Այս քաղաքական հետապնդումը որևէ ձևով չի մարսվելու, և «Լուսավոր Հայաստան» կուսակցության անունից դատապարտում եմ բոլոր գործողությունները։ Եթե անգամ ստացվի ժամանակավորապես խլել ՀԷՑ-ը մասնավորի ձեռքից, դա մեծ հարված է հասցնելու Հայաստանի ներդրումային միջավայրին։ Ցանկացած հաջորդ իշխանություն դա վերադարձնելու է նրա իրական սեփականատիրոջը։ Իշխանության այս գործողություններն անպտուղ են և հերթականությամբ ավելի խորն են «թաղում» իշխանությանը՝ քաղաքական իմաստով։ Ուզում եմ հարց տալ՝ ուղղակի համընկնո՞ւմ է, որ այս ամենը տեղի է ունենում Էրդողանի հետ հանդիպումից առաջ։ Ադրբեջանի կողմից հռչակված թշնամիներ կան՝ Հայ առաքելական եկեղեցին և գործարար Սամվել Կարապետյանը։ Իշխանությունը պայքարում է այդ երկու ինստիտուտների, համակարգերի դեմ։ Ի վերջո, «Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանում ունի հազարավոր աշխատատեղեր»,-նշում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, Մարուքյանը վստահ է՝ ցանկացած պրոֆեսիոնալ սպա չպետք է ապօրինություններ անի օրվա իշխանության համար, այլ գործի միայն Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակներում, այլապես վաղը բոլորը պատասխան են տալու։ «Եթե մամուլում առկա ինֆորմացիան ճիշտ է, ապա պարոն Աբազյանն ապօրինի հրահանգ չի կատարել,»,-եզրափակում է Մարուքյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում այսպիսի բնութագրում տվեց վերջին օրերի իրադարձություններին. «Հայաստանը կառավարվում է Նիկոլ Փաշինյանի ստատուսներով, այդ թվում՝ դատաիրավական համակարգը կառավարվում է Նիկոլ Փաշինյանի ստատուսներով ու մոլագարություններով։ Ինչ վերաբերում է Աբազյանի հեռացմանը, ապա դա, անկասկած, կապված էր Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցած դեպքերի հետ։ Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի խելագար պատվերները հասել են մի սահմանագծի, որից այն կողմ արդեն որոշ ուժայիններ հրաժարվում են կատարել»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում