Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հաշվին. Եղեգնավանի զավեշտը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արարատի մարզի Եղեգնավան համայնքի ղեկավարը հոկտեմբերի 12–ին հաստատել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների 2017 թ. պլանը:
Եթե կարծում եք, որ պետական մարմինների անհասկանալի գնումներն այլևս զարմանալու առիթ չեն տա, սխալվում եք: Իհարկե, ծաղկեփնջերը, ծաղկեպսակներն ու կոնյակներն այլևս չեն զարմացնում, բայց պարզվում է՝ Եղեգնավանի համայնքապետարանը որոշել է բյուջեի հաշվին նորապսակ զույգերին մատանիներ գնել:
Ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ ԲԸԱՀ (բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու) գնման ընթացակարգով գյուղապետարանը որոշել է 15 հազար դրամով մատանիներ գնել: Ավելի զավեշտալի է նախատեսվող մատանիների քանակը: Ընդգծել են, որ նախատեսում են 14,5 հատ մատանի գնել:
Ընդհանուր առմամբ՝ նորապսակներին մատանիներ գնելու համար բյուջեից 217500 դրամ կծախսվի: Ու քանի որ առջևում հարսանիք է՝ բյուջեի հաշվին նաև կոնյակ ու օղի կգնեն:
Գյուղապետարանը 40 հատ օղի կգնի՝ բյուջեից ծախսելով 48 հազար դրամ, 20 հատ կոնյակ գնելու համար էլ կծախսվի 40 հազար դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում