Զոհված ավագ լեյտենանտը դիրքի ավագն էր, ծնունդով Շիրակի մարզից. մանրամասներ
Lurere.com-ը գրում է.
Այսօր ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում հայկական կողմը ունի 3 զոհ և վիրավորներ: ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև՝ մեր մարտական դիրքերի հատվածում:
Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
Ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը Շիրակի մարզի Աշոցք համայնքից է, դիրքի ավագն էր: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Աշոցքի համայնքապետ Արթուր Ալոյանն ասաց, որ Շավարշը 3-4 տարի էի ինչ ծառայում էր բանակում, ուներ մեկ քույր: Ավագ լեյտենանտն ամուսնացած չէր: Համայնքապետի տեղեկացմամբ՝ ընտանիքն ապրում էր սոցիալական ծանր պայմաններում:
Շարունակությունը` այստեղ