Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Իրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանIDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըՃակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՇենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումԹրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և Ադրբեջանում«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիՀայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակըԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսինԵրևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. ԱրաղչիԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՀնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվելՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՆաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր Շենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել
Քաղաքականություն

Հայրենիքի վաճառքի փորձը ձախողվելու է, այս վարչախումբը կանգնելու է հայ ժողովրդի դատի առաջ. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդն արձանագրում է, որ իշխող վարչախումբը մեր ժողովրդի դեմ նոր տեղեկատվական ահաբեկչություն է սկսել` նպատակ ունենալով շեղելու հանրության ուշադրությունը առկա խնդիրներից, և այդ պայմաններում ստորագրելու երկար նախապատրաստվող կապիտուլյացիոն փաստաթուղթը։

•Տիրանայում տեղի ունեցած եվրոպական քաղաքական համաժողովից հետո պարզ է դառնում, որ այս վարչախումբը նոր հանձնվողական պարտավորություններ է ստանձնել, այդ թվում՝ իրական Արցախը հավասարեցնելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գոյության կեղծ թեզի հետ։ Այս քայլը ծառայում է Ալիևի բռնապետական վարչակարգին՝ հիմնավորելու Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իր ցնորական ծրագիրը և մեկընդմիշտ փակելու Արցախի հարցը։

•Միաժամանակ, վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը խոսում է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին՝ բացահայտորեն ընդունելով Բաքվի պահանջները, այդ թվում՝ հրաժարվելով ՀՀ Անկախության հռչակագրից և դրանում ամրագրված համազգային նպատակներից։ Վարչախմբի գործողությունները վկայում են Հայաստանի ինքնիշխանության փաստացի վերացման և Ադրբեջանի թելադրած օրակարգով գործելու հնազանդ պատրաստակամության մասին։

Հասարակության նկատմամբ շարունակվող տեղեկատվական ահաբեկչությունն ուղեկցվում է կեղծ խոստումներով, թե իբր կհաստատվի կայուն խաղաղություն, որից հետո հայերն ու ադրբեջանցիներն ազատորեն կտեղաշարժվեն և առևտուր կանեն։

Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Բաքվում հայերի դեմ շարունակվում են կեղծ դատավարությունները և հետապնդումները, բռնապետ Ալիևը կրկին խոսում է Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի իրավունքների մասին, ադրբեջանական հրոսակները շարունակում են հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները, շարունակվում է Արցախի հայկական ժառանգության գիշատչական ավերումը։

«ՀայաՔվեն» հայտարարում է, որ հայրենիքի վաճառքի այս հերթական փորձը ձախողվելու է։ Մենք հանձնառու ենք իշխանությունից հեռացնելու թշնամու կամակատարներին և ի վերջո կանգնեցնելու նրանց հայ ժողովրդի արդար դատի առաջ։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ