Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Քաղաքականություն

Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանությունն ու նաև այդ իշխանության քաղաքական շահերի սպասարկմանը լծված իրավապահ մարմինները գնալով ավելի ու ավելի զավեշտալի վիճակներում են հայտնվում: Օրինակ՝ քրեական հետապնդում են նախաձեռնում 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցն ու «ողջույնը»... լուսաբանած լրագրողուհու դեմ: Նմանապես նյարդային են արձագանքում, անգամ կարող են քրեական «գործ» բացել» սոցցանցային գրառումների, անգամ՝ մեկնաբանությունների, նույնիսկ՝ «լայքերի» հետ կապված: Սա արդեն խոր հիստերիայի ախտանշան է: Մինչև այս էլ փաշինյանական իշխանությունը սոցցանցային գրառումների հետ կապված նման դրսևորումներ ունեցել է, բայց հիմա դա ավելի շատ է ընդգծված:

Խնդրեմ, այլ թարմ օրինակ. Նոր Նորքի տարածքից բերման են ենթարկել «Սրբազան պայքարի» ակտիվիստ երեք աղջնակի, որոնց «մեղքն» ընդամենը այն է, որ Փաշինյանի դիմանկարով և «Չենք վստահում» գրառումով պաստառներ էին փակցնում: Աղջիկներին, իբր զենք-զինամթերք ունենալու կասկածով, ժամեր շարունակ պահել են ոստիկանությունում՝ նպատակ ունենալով քրեական «գործ» հարուցել: Որոշ ժամանակ անց աղջիկներին ազատ են արձակել, նրանց մոտից բռնագրավել են... սոսինձն ու պաստառները:

Չէ, Փաշինյանի իշխանությունն, ինչպես երևում է, «ցայտնոտի» ու վախերի մեջ է: Ու այդ վախերը հասել են այն աստիճանի, որ պլակատը, թռուցիկը և սոսինձը ընկալվում են որպես «զենք», իսկ պլակատ փակցնողները՝ երևի ծանր ոճրագործներ: Պատկերացնում ենք, թե ինչ զգացողություններ են իշխանությունների մեջ, ասենք՝ հենց «Սրբազան պայքարից»...

Ի դեպ, անեկդոտային վիճակի մասին մի «մորուսակիր անեկդոտ». մի մարդ պատին սոսինձ է քսում, ոստիկանները մոտենում են, թե ի՞նչ ես անում: Մարդը՝ թռուցիկ եմ փակցնում: Ձեռքերը ոլորում են, տանում «բաժին»: Բաժնի պետը, թե՝ ի՞նչ էիր անում: Մարդը՝ թռուցիկներ էի... Ոստիկանապետը, թե՝ «բայց այս թղթերի վրա ոչինչ գրված չի»: «Ի՞նչ գրեմ, ամեն ինչ այնպես էլ պարզ է»,-հետևում է պատասխանը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում