Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ըՀրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիրՆարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանԲաքվի սուպերմարկետում «Ձմեռ պապեր» են կռվել (տեսանյութ)Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրըԻշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցելՌուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. BloombergՎրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունըԱդրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև«Ձյունանուշ լինելու մասին երազում էի 2-րդ դասարանից»․ Ջուլիետա Ստեփանյանը կմարմնավորի Սնեգուրաչկա ՎլադիմիրովնայինՀայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՔաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ ՖիդանՄբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն ՄարուքյանՀայաստանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 70-ը․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն աջակցում է CaseKey ուսանողական մրցույթին. տեսանյութ Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Մենք պետք է դառնանք պետական հետաքրքրություններով առաջնորդվող ժողովուրդՄեր խնդիրը Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր կամուրջներ կառուցելն է․ Մենուա Սողոմոնյան Հայ թոշակառուն չպետք է ապրի աղքատ, երբ հարևան երկրներում արժանապատիվ ծերություն կա․Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանակ մահովՎայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացելՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԱլիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետԵվս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները. ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեԵրևանում տեղի է ունեցել «ԵԱՏՄ. ինտեգրացիա և հնարավորություններ» կրթական մարաթոնը Կենսաթոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղին և գնաճին․ Ցոլակ ԱկոպյանՏավրիչեսկի Պալատում ելույթ ունենալը մեծ պատիվ է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Tesla-ի արևային վահանակներ. Ընկերությունը վերադառնում է բիզնեսին և ԱՄՆ-ում թողարկում է նոր մոդել Կճոյան-Փաշինյան եղբայրություն, Եկեղեցին ԿԳԲ-ական մեղադրանքների լույսի ներքո Այն մասին, թե ինչպես կեղծ «ժողովրդավարության բաստիոնը» Եվրոպայի լրիվ իրական հակառեկորդ է սահմանել. Ավետիք ՉալաբյանԱյս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան Խոստացան ինքնիշխանություն, բերեցին ավելի մեծ կախվածություն և վտանգներՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Եկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging Cell
Քաղաքականություն

Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Ազգային ժողովը, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ ՔՊ խմբակցությունը մարտի 25-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Արդեն ապրիլի 4-ին օրենքը ստորագրվեց ՀՀ նախագահի կողմից:

Որպեսզի օրենքի նախագիծը հասնի խորհրդարան, նախաձեռնողները 60 օրվա ընթացքում ստորագրահավաք են իրականացրել, և Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավերացրել է 52351 ստորագրություն՝ թիվ, որը լիովին բավարար էր նախագիծը ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար։

Սա ինքնին խոսում է Հայաստանում եվրոպական ուղու նկատելի հասարակական աջակցության մասին։ Իսկ ի՞նչ առավելություններով է պայմանավորում ԵՄ-ին անդամակցությունը դրա կողմնակիցների մեծամասնությունը, առավել ևս՝ ի՞նչ շարժառիթներով են առաջնորդվում այս ընտրությունը կատարելիս։ Անդրադառնալով այս թեմային՝ մասնավորաբար news.am-ը նշում է, որ գուցե նրանցից շատերը պարզապես ցանկանում են «սուրճ խմել Միլանում», կամ ընդմիշտ մեկնել «քաղաքակիրթ երկրներ» և ժամանակ առ ժամանակ լուսանկարվել հայկական տուֆի ֆոնին՝ տարին մի քանի անգամ՝ հայրենասիրական կարճատև այցերի ընթացքում։ Ոմանք կողմ են ցանկացած արևմտամետ նախաձեռնության՝ նպատակ ունենալով, որ Հայաստանը, որքան հնարավոր է, կտրուկ խզի իր կապերը նախկին արտաքին քաղաքական հովանավորի հետ։ Սակայն, հավանաբար, շատերն ուղղակի փրկության հույս են կապում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Հույսը մարդկանց ապրելու հնարավորություն է տալիս՝ խուսափելու դեպրեսիայից, առավել ևս՝ հնարավորություն է տալիս անտեսել ավելի ու ավելի մտահոգիչ նորությունները և խուսափել անհարմար հարցերից։ Մարդկանց հույս պարգևիր, և նրանք կընտրեն քեզ՝ մոռանալով՝ ինչ ես արել կամ չես արել դու իրական քաղաքականության մեջ։

Եվ այսպես, Փաշինյանը հայ ժողովրդին հույս պարգևեց։ Սակայն այսքանով ամեն ինչն էլ ավարտվեց։ Ընդունված օրենքը տեխնիկապես որևէ կապ չունի եվրոպական ինտեգրացիայի հետ, քանի որ այն ԵՄ-ին անդամակցելու կարգավորումներով գործընթացի մաս չի կազմում։ Նույնիսկ ինքը՝ Փաշինյանը, ասել է, որ այս փաստաթուղթը չպետք է ընկալվի որպես Եվրոպական միությանն անմիջապես անդամակցելու հայտ, նրա խոսքերով՝ հիմնական նպատակը Եվրամիությանը մոտենալու պատրաստակամության ցուցադրությունն է: Փաստորեն, այս օրենքը Հայաստանին ոչ մի առավելություն, հնարավորություն կամ արտոնություն չի տալիս և, ըստ էության, իրավական ուժ չունի։ Այն նույնիսկ չի նշանակում Հայաստանի խզումը արդեն իսկ գոյություն ունեցող դաշինքներից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունից և Ռուսաստանի հետ հարաբերություններից, թեև դժվարացնում է վերջինիս հետ կապը։

Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հայտի պաշտոնական ներկայացումը և դրա հետևանքով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության կորուստը անխուսափելիորեն կհանգեցնեին երկրի տնտեսական և աշխարհաքաղաքական դժվարությունների։ Այսպիսի քայլը Փաշինյանի համար ցանկալի չէ, քանի որ նա ձգտում է վերընտրվել 2026 թվականին։ Նրա միակ նպատակը հայ ընտրողին հույս տալն է: Նրան առավել հետաքրքրում է հայ ընտրողին եվրոպական ապագայի հույս տալը՝ անկախ դրա իրական հնարավորություններից։ Բացի այդ, եթե հայտը պաշտոնապես ներկայացվեր, ապա ավելի ակնհայտ կդառնար այն փաստը, որ Հայաստանին ԵՄ-ում չեն սպասում և ոչինչ չեն առաջարկում։ Թերևս ոչ մի երկիր, որը երբևէ սկսել է եվրաինտեգրման գործընթաց, այսքան սառը ընդունելության չի արժանացել, ինչպես Հայաստանը։

Հայաստանի վերաբերյալ Եվրամիության պաշտոնյաներից հնչած միակ արձագանքը ԵՄ ներկայացուցիչ Աննա Հիպպերի կարճ նկատառումն էր, որ Բրյուսելը տեղյակ է օրինագծից և ուսումնասիրելու է այն։ ԵՄ-ն որևէ արձագանք չի տվել օրենքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ, թեև Փաշինյանը պարբերաբար լսում է եվրոպացիներից զգուշորեն ձևակերպված աջակցող հայտարարություններ, որոնք հիմնականում արտահայտվում են որոշումներ չկայացնող անձանց կողմից։

Այնուամենայնիվ, այս ամենը թույլ է տալիս գործող իշխանություններին սնուցել հայ հասարակության պատրանքները, մինչդեռ պաշտոնական հայտի ներկայացումը և ԵՄ-ի պատասխան արձագանքը հայերին կստիպեին բախվել իրականությանը։ Ոչ մի նախադեպ չի եղել, որ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրվի այն երկրներին, որոնք ո՛չ ծովային, ո՛չ ցամաքային սահման չունեն Եվրոպական միության հետ (ինչպես Վրաստանը)։ Պետության փոքր չափերը, ԵՄ-ի համար կենսականորեն կարևոր ռեսուրսների բացակայությունը, թույլ տնտեսությունը և հարևանների հետ տարածքային հակամարտությունները որևէ հնարավորություն չեն թողնում, որ Եվրամիությունը դիտարկի Հայաստանին որպես արժեքավոր ձեռքբերում։

Հայաստանը ԵՄ-ում կդառնար դոտացիոն անդամ, ֆինանսական բեռ, մինչդեռ Եվրոպան այս պահին չունի ազատ ֆինանսական միջոցներ, քանի որ դրանք ուղղվում են Ուկրաինային աջակցության և Ռուսաստանի հետ լարվածության աճի պայմաններում ռազմական ծախսերի վրա։ Արդյո՞ք կան պատճառներ, թե ինչու Հայաստանը կարող է հետաքրքրել Եվրոպական միությանը՝ չնայած վերոնշյալ հանգամանքներին։ Պատճառներ կան, և Հայաստանը իսկապես հետաքրքրում է Եվրամիությանը։ Նախ՝ Եվրոպայի համար կարևոր է վերջնականապես դուրս բերել Հայաստանը ռուսական ազդեցությունից։ Երկրորդ՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը ունի մի առանձնահատկություն, որը գնալով ավելի կարևոր է դառնում Եվրամիության համար։ Բանն այն չէ, որ Հայաստանը գտնվում է ինչ-որ «աշխարհի խաչմերուկում» (փաստացի՝ ոչ), այլ այն, որ Հայաստանի տարածքն է բաժանում Թուրքիան և Ադրբեջանի հիմնական մասը, թույլ չի տալիս նրանց միավորվել, և Եվրոպան շատ կցանկանար վերացնել այդ խոչընդոտը։

Ի՞նչ նպատակով։ Եվրոպան ցանկանում է անցկացնել գազատար Ադրբեջանի տարածքով դեպի Թուրքիա, ապա՝ դեպի Եվրոպա, ստանալ էժան գազ՝ ադրբեջանական կամ նույնիսկ ռուսական, «լվացած» Ադրբեջանի միջոցով։ Ահա Եվրոպայի հիմնական շահերը Հայաստանում՝ անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Այս մասին բացահայտորեն հայտարարել են եվրոպացի ղեկավարներ, այդ թվում՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Բայց արժե՞ արդյոք այս պատճառով ընդունել Հայաստանը ԵՄ կազմ, եթե հնարավոր է պարզապես աջակցել այն ճնշմանը, որը Թուրքիան և Ադրբեջանը արդեն իրականացնում են Հայաստանի վրա, և պահանջել «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Եվրոպան հենց այս ուղով էլ շարժվում է։ Իսկ Հայաստանը ռուսական ազդեցությունից դուրս բերելու հարցը լուծում են թյուրքական ուժերը, և Եվրոպային բավական է միայն աջակցել «Հարավային Կովկասի ժողովուրդների հաշտեցմանը»։

Այսպիսի տրագիկոմիկական պարադոքս՝ Հայաստանը հույս ունի, որ Եվրոպական միությունը կփրկի իրեն Թուրքիայից և Ադրբեջանից, մինչդեռ հենց ԵՄ-ի ծրագրերը Հայաստանի համար մեծապես համընկնում են թուրքական և ադրբեջանական շահերի հետ։

Հետևաբար, Հայաստանի անդամակցության հեռանկարները ԵՄ-ում ոչ թե մշուշոտ են, այլ բացարձակապես պարզ. դրանք պարզապես չկան։ Այնուամենայնիվ, այս հեռանկարները կարելի է ընդգծել որպես «անորոշ», «անվստահ»՝ այսպիսով թողնելով հույս, քանի դեռ պաշտոնական անդամակցության գործընթացը չի սկսվել։ Փաշինյանը կփորձի հնարավորինս երկար պահել այս հույսը։ Կանցկացվեն ուսումնասիրություններ Կոպենհագենի չափանիշներին և Մաաստրիխտի պայմանագրին համապատասխանության վերաբերյալ, կբարելավվի օրենսդրական համակարգը, քաղաքի կենտրոնում կտեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ, որոնք, ի վերջո, կթափվեն նույն Նուբարաշենի աղբավայրում։ Ասֆալտի վրա կգծվեն հեծանվային ուղիներ, ԵՄ-ը կսկսի իր «հայաստանյան ներկայության» պատրանքային դրսևորումները.

- քաղաքացիական դիտորդական առաքելությունների ուղարկմամբ,

- փոքր դրամաշնորհների տրամադրմամբ (որոնք, ինչպես միշտ, կնստեն մեր պաշտոնյաների գրպաններում),

- այցերի կազմակերպմամբ։

Փաշինյանը կշարունակի հանդիպումները եվրոպացի ղեկավարների հետ, բոլորազան գործընկերային համաձայնագրերի մշակումը, դեպի ԵՄ «ճանապարհային քարտեզների» ձևավորումը, որպեսզի պահի այս պատրանքը մինչև ընտրությունները, իսկ մենք նրան կվերանշանակենք՝ հուսալով, որ նա կավարտի սկսածը։

Սակայն հարկ է նաև նշել, որ Հայաստանում եվրոսկեպտիցիզմը աճում է։ Ըստ Gallup International-ի վերջին հարցման, արդեն ավելի քան 36 %-ը չի հավատում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հնարավորությանը, իսկ 18,5 %-ը «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությունը որակել է 2026 թ. խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու քայլ։

Ի վերջո, հայ ժողովրդի ուղեղը մոլորեցնել այնքան էլ հեշտ չէ։ Հայը հնագույն ազգ է, և մինչ օրս չի թողել, որ որևէ մեկն իրեն ոչնչացնի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում