Դեսպասիտո տեսահոլովակը 4 մլրդ դիտման է արժանացել
Despacito հիթի ստեղծողները «պատմության մեջ են մտել». այդ երգի տեսահոլովակը YouTube վիդեոհոսթինգում 4 մլրդ դիտում է ունեցել։ Այս մասին Instagram-ում գրառում է կատարել երգի հեղինակներից մեկը՝ Լուիս Ֆոնսին։
Այդ առիթը նշելու փոխարեն նա կոչ է անում հանրությանը կենտրոնանալ և օգնել Պուերտո-Ռիկոյի բնակիչներին, որտեղ էլ նկարահանվել է տեսահոլովակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մարիա» փոթորկի պատճառով ԱՄՆ-ին սպասվում է դեղորայքի դեֆիցիտ, ամերիկյան դեղամիջոցների ավելի քան 10 տոկոսն արտադրվում է Պուերտո-Ռիկոյում, որի ենթակառուցվածքն այժմ ավերված է։