Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ Մխիթարյան18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքԽորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Մարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՅուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԵրկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանԱնկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարել«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի
Հասարակություն

Մենք պետք է մեկ բռունցք դառնանք գաղափարական իմաստով՝ փորձելով գտնել քաղաքական և աշխարհաքաղաքական լուծումներ մեր երկրի անվտանգության խնդիրները լուծելու և խաղաղություն ունենալու համար. Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Քայլ հինգերորդ՝

Առհասարակ, պատերազմ պարտված և նոր պատերազմի շեմին գտնվող երկրում չի կարող լինել ներքաղաքական պայքար, չեն կարող քաղաքական ուժերը պայքարել իշխանության համար կամ իշխանությունը պահելու համար, հասարակությունը չի կարող բաժանվել ընդդիմության և իշխանության և ատել մեկը մյուսին։ Պատերազմի շեմին գտնվող պետությունում բոլորս պետք է մեկ բռունցք լինենք, մեկ խրամատում՝ սեփական պետականությունը պաշտպանելու համար։ Երկրի ներսում խրամատներ չեն կարող լինել։ Եթե մենք սա չգիտակցենք, հակառակորդը, միևնույն է, իր գործողություններով մեզ կստիպի սա գիտակցել, բայց դա արդեն կլինի շատ ուշ։

Մենք պետք է գիտակցենք, որ պետք է մեկ բռունցք դառնանք՝ Հայաստանի Հանրապետության ներսում բոլոր քաղաքական, սոցիալական և այլ տիպի հակասությունները մի կողմ թողնելով, որպեսզի կարողանանք մեր պետականությունը, մեր սիրելի Հայաստանի Հանրապետությունը փրկել։

Մենք պետք է մեկ բռունցք դառնանք գաղափարական իմաստով՝ փորձելով գտնել քաղաքական և աշխարհաքաղաքական լուծումներ մեր երկրի անվտանգության խնդիրները լուծելու և խաղաղություն ունենալու համար։

Այո՛, այսօր մեզ խաղաղություն է պետք։ Խաղաղության հասնելու համար միայն խոսքերը և մեծ-մեծ խոսելը հերիք չէ, պետք է քաղաքագիտական խնդիրներ առաջ քաշել և աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կառուցելով՝ հասնել խաղաղության։ Եթե մենք սա չենք անելու, ապա դարձյալ պետք է մեկ բռունցք դառնանք և գիտակցենք, որ արդեն ռազմական առումով պետք է լուծենք մեր խնդիրը, քանզի եթե մենք չենք լուծում մեր երկրի անվտանգության ճարտարապետությունը, թշնամին կհարձակվի, իսկ դա կնշանակի, որ դարձյալ մենք պետք է մեկ բռունցք դառնանք և արդեն զենքը ձեռքերիս պաշտպանենք մեր պետականությունը՝ հասկանալով, որ կարող է նաև չկարողանանք այն պաշտպանել նույնիսկ մեր կյանքերի գնով, որի արդյունքում մեր պետականությունը կկանգնի կորստի եզրին, իսկ մեր երեխաներն ու ծնողները կհայտնվեն նոր բնաջնջման խնդրի առջև։

Գործնական քայլ հինգերորդը հենց սա է՝ գիտակցել, որ մենք չունենք ժամանակ և հնարավորություն երկրի ներսում իրար ուտելու, իրար քննադատելու, իրար ոչնչացնելու՝ հանուն իշխանությունը պահելու կամ հանուն իշխանության գալու։ Մենք պետք է մեկ բռունցք դառնանք և փորձենք՝ Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կառուցելով, հասնել խաղաղության և այս փուլում փրկել հայոց պետականությունը։

Սիրելի՛ ժողովուրդ, մենք պարտավոր ենք մեկ բռունցք դառնալ, համախմբվել, կանգնել եղբայրական Ռուսաստանի կողքին և փրկել Հայաստանը։ Սա միակ փրկությունն է աշխարհաքաղաքական ռեալ իրականությունում մեր տարածաշրջանում անկախ պետականություն ունենալու։ Հակառակ պարագայում՝ չի կարող լինել խաղաղություն, և մեր պետությանը անընդհատ կսպառնա սուվերենության կորստի վտանգը։ Սա պետք է հստակ գիտակցել։