Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել «Անմահ գունդ»-ը երթով հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմի հերոսներինԱյն մասին, թե ինչ խորհուրդ ունի մեզ համար Եռատոնը, և ինչու որոշ քաղաքական դիակներ չեն կարող մեզնից այն խլել. Ավետիք Չալաբյան«Ռիո Մոլ» կենտրոնում հրդեհ է եղել․ մանրամասներ Հայ ժողովրդի սխրագործություններն անչափելի են հաղթանակի կերտման ճանապարհին. Արման Վարդանյան Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին Վանաձորում բեռնատար է այրվել «Չկռվող» արցախցիների՝ Մեծ Հայրենական պատերազմին մասնակցության մասին․ Մենուա ՍողոմոնյանՈւղիղ միացում․ Փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է, որոնողական աշխատանքները շարունակվում են Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության տոնը. ԶՊՄԿԱնդրանիկ Քոչարյանի թիրախում հիմա էլ գլխավոր դատախազն է Ջրում չի կարա լինի, հաստատ առևանգել են․ բնակիչը՝ փոքրիկ Տիգրանի անհետացման մասին Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է Ուկրաինայի ԶՈւ-ն Կուրսկի և Բելգորոդի մարզերում սահմանը ճեղքելու 4 փորձ է ձեռնարկել. ՊՆՀայ-ռուսական հարաբերություններին անհնար է գնահատական տալ՝ դրանք անգին են. Մհեր Ավետիսյան Գազի պայթյուն է եղել, առնվազն 6 մարդ է մահացել․ Ուզբեկստան (տեսանյութ) Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում Փաշինյանի այցը Մոսկվա կարելի է ձախողված համարել Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան Այսօր, երբ փորձում են արժեզրկել մեր տեսակն ու պատմական ներդրումը, պետք է բարձրաձայնել՝ հայը պայքարել է հանուն ամբողջ մարդկության․ Նաիրի ՍարգսյանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել«Անմահ գունդ»-ն ապացուցել է իր արդյունավետությունը. Մհեր Ավետիսյան «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» պանթեոնԷներգիայի պահանջարկն աշխարհում աճել է միջինից ավելի արագ Որքա՞ն է ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը Զորահանդես՝ Կարմիր հրապարակում. ինչո՞ւ հայ զինվորականներն այնտեղ չեն «Մեզանից գողացվեց մեր Արցախը, բայց մենք փյունիկի պես վեր կհառնենք»․ Բագրատ Սրբազան Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան փառապանծ եռատոնի առթիվ․ «ՀայաՔվե»Մեր պողպատե կամքն ու վճռականությունը արժանի շարունակությունն են լեգենդար 1945-ի ոգուն. Մհեր ԱվետիսյանՆիկոլը հայ չի. ո՞նց է քնում գիշերները. քաղաքացի Այս իշխանությունը փորձում է ոչնչացնել մեր ազգային արժեքները. Գրիգոր ԳրիգորյանՈւղիղ միացում․ Ինչ է կատարվում Եռաբլուրում Արտակարգ դեպք՝ Լոռիում, «ГАЗель» է այրվել․ Shamshyan Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել էՉաղը ո՞նց է վազելու, վնասազերծելու հանցագործին. հասակի փոփոխություն էլ պետք է արվի ոստիկանների ընդունման կարգում. Փաշինյան (տեսանյութ)Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններում Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամները, ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինAudi-ն ներկայացրել է նոր A6 plug-in հիբրիդային մոդելներ Պրեմիերա. Արման Հովհաննիսյան- «Դարը մեկ» Բրավո ՊՍԺ-ին, բայց մենք շատ ավելի լավն էինք․ Արտետա Այն, ինչ արեցինք «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի, Ասադի և հութիների հետ, նույնը կանենք ձեզ հետ` Թեհրանում. Իսրայելի ՊՆ ղեկավարը սպառնացել է Իրանին«Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին ԵռաբլուրԿամչատկայում մի քանի րոպեում 2 ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական կողմի հրավերով Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում է՝ ներկա լինելու մեծ զորահանդեսին Փաշինյանը վաճառում է երազանքներ․ իրական քաղաքականությո՞ւն, թե՞ մանիպուլացում հույսովՌուսաստանը շարունակում է մնալ եվրոպական անվտանգության ամենամեծ uպառնալիքը. ՄերցՀրատարակվել է «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գիրքը Շղթայական ավտովթար՝ Զովունի-Եղվարդ ճանապարհին
Քաղաքականություն

Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը

Հայաստանի գործող իշխանություններն ակտիվորեն պատրաստվում են նոր Սահմանադրության ընդունմանը։ Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա թիմի այլ ներկայացուցիչներ այլևս չեն էլ թաքցնում, որ Սահմանադրության նախագծից հեռացնելու են նախաբանում ամրագրված Անկախության հռչակագիրը։ 

«Այդ տեքստը (Անկախությա հռչակագիրը-խմբ.) նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, չի կարող լինել, դա անհնար է: Եթե ես սա ասում եմ, հետևաբար՝ ես չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Ընդհակառակը՝ ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե՝ փաստարկներ, կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են», - օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը։ 

Նրանից հետո էլ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էր հայտարարել, թե Հայաստանի նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը չվտանգող: Գալյանը հայտարարել էր, թե նոր մայր օրենքի տեքստն այժմ մշակման փուլում է. թե որոնք են այն ուղղությունները, որոնց մասով պետք է լինեն փոփոխությունները, որոնք, օրինակ, իշխանության թևերի տարանջատման սկզբունքի համատեքստում իշխանության թևերի լիազորությունների վերանայմանն են միտված: 

Սահմանադրության փոփոխության համար համապատասխան հանձնաժողով է գործում, բայց, մեր տեղեկություններով, նոր Սահմանադրության տեքստը բոլորովին այլ վայրում, այլ անձանց կողմից է գրվում, որը վերջում հրամցնելու են այդ հանձնաժողովին, ապա ներկայացնելու են հանրության դատին։

Արփինե Ադամյան

Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը