Հայրը լքեց կյանքի ու մահվան արանքում հայտնված որդուն, իսկ մայրը պայքարեց և հրաշք տեղի ունեցավ
5-ամյա Հայկը ծնված օրից ապացուցում է, որ շատ համառ ու պայքարող տեսակ է: 5 ամսականում՝ 600 գրամ քաշով ծնված երեխան մայրիկի համառ ջանքերի և անսասան հավատի շնորհիվ ապրեց: Բժիշկները չէին հավատում հրաշքին, բայց այն տեղի ունեցավ: Նրանք հավատացած էին, որ Հայկը «բույսի» նման է լինելու: Լսելով սա՝ հայրը լքում է ընտանիքը: