Ամփոփվել է #ԵրևանՍիրոքաղաք 4-րդ սոցիալական ծրագիրը
«Էրեբունի Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից 4-րդ անգամ իրականացվող սոցիալական ծրագիրը, որն այս տարի անցկացվում էր «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսի ներքո, հոկտեմբերի 2-11-ն, այսօր մոտեցավ ավարտին: 9 օր շարունակ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շուրջ 100 աշխատակիցներից բաղկացած խմբերն այցելել են մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում բնակվող ընտանիքներ, փոխանցել նրանց Երևանի քաղաքապետի շնորհավորանքն ու անակնկալ նվերներ՝ կենցաղային տեխնիկա: