Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկ, Ճամբարակ քաղաքներում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
Սարավան-«Զանգեր» հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկ, Ճամբարակ քաղաքներում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: