Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի Արվեստի և Մշակույթի Կոմիսար Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացել Էրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն է Ավստրալիան ընդլայնում արևային վահանակների արտադրությունը Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը Երևանում հերթական «Chevrolet»-ն է թալանվել Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը Թուրքիայի ԱԳՆ-ն ցինիկ հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը Ռոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը` նշանածի հետ Այն մասին, թե ինչ դասեր է պետք քաղել Հայոց Ցեղասպանությունից, և ինչ պատասխան է պետք տալ ցեղասպան հրեշներին․ Ավետիք ՉալաբյանԳիշերը արտակարգ է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, առաջարկում եմ միավորվել ու կազմակերպել քայլերթ դեպի մեր քաղաքների ու գյուղերի Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրներ․ Մհեր ԱվետիսյանՏեղացել է 13,5 սանտիմետր տրամագծով հսկայական կարկուտ․ ԱՄՆ Բաքվի դատարանը «Հայաստանի օգտին լրտեսության համար» 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին ՂասիմզադեինՄասկի քաղաքականությունը հանգեցրել է միլիարդատիրոջ ընկերություններին այլընտրանք փնտրելուն. FTՊարտավոր ենք մի կողմ դնել բոլոր առկա տարաձայնությունները, համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ․ Արտյոմ Վարդանյան«Բարսելոնան» ամռանը կարող է կորցնել Ռաֆինյային և ևս երեք առաջատար խաղացողի Իշխանությունը փորձում է հայ ժողովրդի մեջից ջնջել պատմական անցյալը. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից Մենք կյանքը սիրող ժողովուրդ ենք, ստեղծող ու արարող․ Մենուա Սողոմոնյան«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության երիտասարդներն այսօր հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբԿարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ ԱՑեղասպանությունը ճանաչելը ոչ միայն հայության, այլ ողջ մարդկության պարտքն է․ Արման Վարդանյան Վարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական «Հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի». Աննա Մաքսիմ ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Ողբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնելՌուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է. ԹրամփՈւկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու Պուտինին Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է. Սերժ Սարգսյան Խոշոր վթար, Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Opel» ու «Լադա», վիրավnր կա․ Shamshyan Գ.Ծառուկյանի անունից թիմակիցները ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Կրթական կենտրոն «Եվրասիա»-Հայաստանում տեղի ունեցավ հիշատակի հանդիպում՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանԱհազանգ է ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի մոտ մահացած քաղաքացի կա. նա քնած է եղել Մեր հայկական գարունները դեռ նոր են գալու. Գոհար ԴավթյանՆիկոլ Փաշինյանը կմեկնի Էստոնիա «ՀայաՔվե» միավորման հրավերով այս օրերին Երևանում է Իրաքի Քրդստանի պատվիրակությունը` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Արևային էներգիայով աշխատող ռոբոտները Չինաստանում սովորել են մաքրել ստացիոնար արևային մարտկոցները Իշխանության վախերը Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել Այրվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, բազմահազարանոց երթն ավարտվեց տերունական աղոթքով Փաշինյանի դավաճանության երկու փաստ Ընդդիմության նախագիծը՝ ծանր հարված Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը գազազել է Հենրիխ Մխիթարյանի քայլից

Հանքարդյունաբերության ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ տնտեսական աճ. Վարդան Ջհանյան

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրավիճակը կայուն է, վերջին 10-12 տարիներին մեծ փոփոխություններ չեն եղել և արդյունահանման ու արտադրական ապրանքների ծավալները մնացել են նույն մակարդակի վրա, թեև ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ աճ։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։  

«Հայաստանում արդյունահանվում է երեք հիմնական մետաղ՝ պղինձ, մոլիբդեն և ոսկի։ Վերջինիս մասով հաստատվել են ռեկորդային գներ. մեկ ունցիա ոսկին արժե ավելի քան 3000 դոլար։ Մի քանի տարի առաջ գինը դրա մոտ կեսն էր։ Պղնձի և մոլիբդենի մասով դեռ այդքան շատ աճ չի գրանցվել համաշխարհային շուկայում, սակայն կա զգալի ներուժ։ Մի քանի տարի հետո ականատես կլինենք նաև պղնձի և մոլիբդենի գների կտրուկ աճի, քանի որ այդ մետաղներն օգտագործվում են հիմնականում այն տեխնոլոգիաներում, որոնց համար մասնագետները կանխատեսում են մեծ ապագա։ Խոսքը վերաբերում է արևային էներգետիկային, էլեկտրոմոբիլներին, հողմակայաններին, հետևաբար պահանջարկը հանգեցնելու է նաև գնաճի»,- ասաց Ջհանյանը  

Նրա կարծիքով՝ Հայաստանն ունի պղնձի և ոսկու զգալի պաշարներ, որոնք լիարժեք չեն օգտագործվում, ուստի հանքագործների և մետալուրգների միությունն ամեն անգամ առիթը բաց չի թողնում բարձրաձայնելու այդ մասին։ 

«Եթե մեր արդյունահանման ծավալներն ավելանան, ապա Հայաստանի տնտեսությունը կապրի իսկական բում, որովհետև խոսքը վերաբերում է ոչ միայն այս առանձին ճյուղին, այլև հարակից շատ ոլորտներին։ Փորձում ենք համագործակցել իշխանությունների, կառավարության պատասխանատու ղեկավարների հետ, որպեսզի ընձեռվի հանքարդյունաբերության ասպարեզում առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորություն»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա հիշեցրեց, որ հանքարդյունաբերությունը մնում է Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չորրորդ տարին անընդմեջ ՀՀ թիվ մեկ հարկատուն է և 2024 թվականին վճարել է 102 միլիարդ դրամի չափով պետական հարկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, որովհետև վճարած գումարների չափով զգալիորեն գերազանցում է երկրորդ և երրորդ հարկատուներին։ Ջհանյանի հավաստմամբ՝ ԶՊՄԿ-ն նույնիսկ կարող է կրկնապատկել առկա ներուժն ու մեծացնել աշխատանքի ծավալները։ Եթե աշխատի նաև Ամուլսարի հանքը, ապա արդյունաբերողների բանակն ավելի կհզորանա։    

«Ի վերջո, վճարված գումարների շնորհիվ հոգում ենք մեր զինված ուժերի, առողջապահության և այլ ոլորտների կարիքները, իրականացվում են բազմաթիվ սոցիալական ծրագրեր։ Վճարված հարկերի շնորհիվ նվազում է նաև արտաքին պարտքը։ Հնարավորություններն առկա են, պարզապես պետք է լիարժեքորեն դրանք օգտագործվեն՝ ի շահ մեր ժողովրդի»,- ասաց մասնագետը։

Անդրադառնալով հասարակության մեջ առկա կարծրատիպերին ու մտահոգություններին առ այն, որ հանքարդյունաբերությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, որ արդյունահանողները մտածում են միայն իրենց շահի, այլ ոչ թե բնության պահպանության մասին՝ Ջհանյանն ընդգծեց, որ հասարակության անհանգստությունը որոշ չափով նվազել է, բայց բնավ չի վերացել, միֆերն ու կարծրատիպերը դեռ պահպանվում են, որոնք տարածված են հասարակության լայն շրջանակներում։

«Բայց ես ուզում եմ մեկ օրինակ վկայակոչել ու հիշեցնել բոլորին, որ ժամանակին նման կարծրատիպեր կային նա Մեծամորի ատոմակայանի հետ կապված, ինչի պատճառով ատոմակայանը մի քանի տարի փակվեց, և մենք տեսանք դրա հետևանքները։ Խնդիրը չի վերաբերում միայն մեր ազգաբնակչությանը։ Նույն վերաբերմունքն ատոմային էներգետիկայի նկատմամբ կար նաև Գերմանիայում, որտեղ տնտեսությունն այժմ հայտնվել է ճգնաժամի մեջ։ Կարծրատիպերի պատճառով չարժե կասեցնել տնտեսության կարևորագույն ճյուղերի զարգացումը։ Հարցը պետք է մնա օբյեկտիվության դաշտում»,- ասաց հանքագործների և մետալուրգների միության նախագահը։

Ջհանյանը հավաստիացրեց, որ իրենք աշխատում են հասարակության լայն շերտերի, ինչպես նաև բուհերի հետ, որպեսզի կարծրատիպերը փոխվեն և մարդկանց մտահոգությունները փարատվեն, քանզի իրականում այն օգուտը, որ ազգաբնակչությանը բերում է հանքարդյունաբերությունը, շատ ավելին է, քան բացասական ազդեցությունը բնության վրա։

«Ինքնին հասկանալի է, որ հանքարդյունաբերական ցանկացած գործունեություն որոշակի վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Չնայած այդ հանգամանքին՝ ոլորտն ամեն ինչ անում է, որպեսզի այդ բացասական ազդեցությունը հնարավորինս նվազեցվի և մեծանա այն օգուտը, որ ստանում են պետությունն ու ժողովուրդը։ Այդուհանդերձ, տեխնոլոգիաների արդիականացումը տեղի է ունենում ավելի արագ, քան կարծրատիպերի վերացումը՝ կապված այդ տեխնոլոգիաների բերած հնարավորությունների հետ»,- նշեց Ջհանյանը։

Նա ԵՊՀ-ում կազմակերպված միջոցառման ընթացքում նաև հանդես եկավ հանքարդյունաբերության վերաբերյալ համապատասխան զեկույցով և մասնավորապես կարևորեց երկրաբանի մասնագիտությունը՝ այն համարելով հեռանկարային։ 

«Երիտասարդ դիմորդների և ուսանողների վերաբերմունքն այս մասնագիտության հանդեպ, ցավոք, համարժեք չէ, շատերի մոտ երկրաբան դառնալու ցանկություն չկա, հետևաբար պետք է գրավչությունը բարձրացվի։ Այդ առումով համալսարանները շատ անելիքներ ունեն։ Մենք նույնպես համագործակցում ենք բուհերի հետ, կազմակերպում ենք արտադրական պրակտիկաներ, օգտակար հանդիպումներ, որպեսզի երկտասարդների շրջանում հետաքրքրությունն այս մասնագիտության նկատմամբ մեծանա։ Դա երկար պրոցես է, բայց հույս ունենք, որ այս տարվանից պատկերը շահեկանորեն կփոխվի։ Դա պարզ կլինի նաև դիմորդների քանակից։ Առանց մասնագետների ոլորտը պարզապես կմահանա։ Մեր նպատակն է պատրաստել սեփական կադրերին, այլ ոչ թե մասնագետներ հրավիրել արտասահմանից»,- եզրափակեց Ջհանյանը։  

 

Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը