Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՀնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվելՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՆաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր Շենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ Մխիթարյան18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքԽորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Մարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՅուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԵրկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանԱնկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»
Հասարակություն

Պարտվողներին չեն դատում

«Հաղթողներին չեն դատում» արտահայտությունը Հայաստանում վերաձևվել է «Պարտվողներին չեն դատում»-ի։ Սա պետության կենսափիլիսոփայության ամենաառանցքային փոփոխությունն է, որ տեղի է ունեցել 2018-ից։ Հայաստանում պարտության ֆետիշ է առաջացել։ Մենք ու պարտությունը նույնականացվել ենք։
Եվ երկրում մեծ փոփոխությունները պետք է սկսվեն այս հոգեվիճակի փոփոխությունից։ Ցանկացած ոլորտում հաղթանակը էքզիստենցիալ անհրաժեշտություն է։ Հայաստանը պետք է դուրս գա պարտվողականության ճահիճից։

Պարտության միջավայր՝ ամենուր

Ֆուտբոլի ազգային հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Վրաստանից։ Սա նվաստացուցիչ էր, բայց հանրության մեջ շոկ չառաջացրեց։
Հավաքականի ելույթը և մեր հասարակության հավաքական վարքագիծը բավականին նման են. չկա պայքար, չկա պայքարի ձգտում, չկա դիմադրելու կամք, ասես հաղթելու բնազդը ատրոֆիայի է ենթարկվել։ Պարտվելը՝ նորաձև է։
Խորհրդանշական էր, որ Երևանում և Թբիլիսիում կայացած հանդիպումներին ներկա էր Հայաստանի գրեթե ամբողջ ռազմական ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Երեւանում կրած պարտությունից հետո Փաշինյանն անձամբ մտավ Վրաստանի հավաքականի հանդերձարան ու հերթով շնորհավորեց Վրաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Հազվադեպ է պատահում, որ մի երկրի վարչապետ, որի թիմը նոր է պարտվել, չսահմանափակվի իր պաշտոնակցին շնորհավորելով, փոխարենը՝ մտնի հակառակորդ թիմի հանդերձարան և սկսի խանդավառությամբ շնորհավորել հակառակորդ թիմի ֆուտբոլիստներին, որոնք ջախջախիչ հաղթանակ են տարել իր նկատմամբ: Նույնիսկ սպորտային ասպարեզում Փաշինյանն այդ վարքագիծն է դրսեւորում՝ ցույց տալով, որ ամեն դեպքում հաղթանակը չէ վերջնական նպատակը։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ թվում է՝ մշտական պարտություններն անխուսափելի են Հայաստանի համար, և ոչ միայն ֆուտբոլում, այլ՝ ամենուր։ Ըստ էության, սա ուղղակիորեն կապ ունի 44-օրյա պատերազմում կրած պարտության և դրան հաջորդած հասարակական-քաղաքական մթնոլորտի հետ։
44-օրյա պատերազմում պարտություն, Ջերմուկում և Սյունիքում՝ տարածքային կորուստներ, 2023-ին՝ Արցախի վերջնական հայաթափում և կորուստ, արտաքին քաղաքական արկածախնդրություններ և դրանց տապալում, տնտեսական աճի դադար և տնտեսական լճացման մեկնարկ, և այժմ՝ ոչ ֆուտբոլային հաշվով խայտառակ պարտություն հարևան Վրաստանից։

Տապալումներն ունեն պատասխանատուներ և հեղինակներ

Ինչո՞ւ Փաշինյանը չի հեռացնում Արմեն Մելիքբեկյանին։ Արմեն Մելիքբեկյանը epress.am-ի հիմնադիրն էր, որը, թերեւս, ամենաթուրքամետ քաղաքական ռեսուրսներից մեկն էր Հայաստանում։
Նա իր լրագրողական գործունեության ընթացքում հանդես է եկել Արցախի մերժման և Ադրբեջանի պահանջների կատարման օգտին, իսկ նրա գործունեության «գագաթնակետը» Արցախի ղեկավարությանը և իրավական համակարգի ներկայացուցիչներին ուղղված քննադատությունն էր՝ Արցախ ներխուժած դիվերսանտներին դատելու համար, որոնք սպանել էին արցախցի անչափահաս տղային։
Մելիքբեկյանի epress.am-ը դատավարությունն անարդար համարեց և բացահայտորեն Արցախը հայտարարեց անօրինական քաղաքական սուբյեկտ։
Տարօրինա՞կ է, որ իշխանությունն ատամներով պահում է Մելիքբեկյանին այս պաշտոնում։ Հիմա, երբ Փաշինյանի «զիջել, զիջել մինչև վերջ» քաղաքականությունը գնալով անընդունելի է դառնում հանրության մեծամասնության համար, իսկ Փաշինյանն ինքը վերածվում է մի քաղաքական գործչի, որի հետ համագործակցելը կամ որի «ձեռքը սեղմելը» մերժելի երևույթ է դառնում, նրան օդ ու ջրի պես պետք են Մելքիբեկյանի պես հավատարիմ «գաղափարական եղբայրներ»։

2021-ը՝ պարտվողների ինդուլգենցիա

Հայաստանում ստեղծվել է պարտվողներին չպատժելու նախադեպ։ Եթե Փաշինյանը կարող է պարտվել պատերազմում, հանձնել Արցախը և վերընտրվել, ապա ինչո՞ւ Մելիքբեկյանը չի կարող նույնն անել։ Եվ այսպես են մտածում բոլոր պաշտոնյաները։ Սա իհարկե բերել է ու դեռ կբերի երկրում խոշոր փլուզումների։

Մեկ այլ վտանգ

Կա մեծ ռիսկ, որ հականիկոլական դաշտը, քաղաքական ընդդիմախոսությունը՝ որպես սոցիումի մի մաս, նույնպես կարող է հայտնվել այս թակարդում։ Նրանք էլ կարող են պրոցեսներում իրենց պարտությունը համարել նորմալ, դա համարել ընթացիկ արդյունք։ Սա արագ կբերի Հայաստանի լիակատար պարտության։

Հետևաբար՝ հակաիշխանական հանրային պրոցեսները պետք է լինեն ոչ թե քաղաքական պայքար, որտեղ կարելի է «նաև պարտվել», այլ՝ պարտությանը հաղթելու առաջնորդություն։

Արամ Հովհաննիսյան