Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Քաղաքականություն

Ժամանակն է սթափվելու և գիտակցելու, որ մենք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, պետք է տեր կանգնենք մեր պետականությանը. Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Քայլ համար երրորդ

Մինչ հայաստանյան ողջ քաղաքական դաշտը զբաղված է Գյումրիի քաղաքապետի հարցերով, Հայաստանի իշխանությունները շարունակում են դեպի Եվրոպա Հայաստանը տանելու իրենց արկածախնդիր գործունեությունը, որի շրջանակներում այսօր Հայաստանի նախագահը ստորագրել է Ազգային Ժողովի կողմից հաստատված «դեպի Եվրոպա գնալու» օրենքը։

Սիրելի հայրենակիցներ, ամենակարևոր գործնական քայլերից մեկն այն է, որ մենք պարտավոր ենք գիտակցել. երբ երկիրը գտնվում է մի իրավիճակում, որտեղ անվտանգության համակարգը քանդված է և ռեալ նոր պատերազմի շեմին է կանգնած, ավելին՝ ցավոք սրտի, մենք ունեցել ենք նաև ռազմական պարտություն, մի կողմ պետք է թողնենք բոլոր քաղաքական հարցերը և զբաղվենք միայն երկրի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ։ Թե ով կլինի Գյումրիի քաղաքապետ, հարկերը կբարձրանա՞ն, թե՞ ոչ, ինչպիսի փոփոխություններ կլինեն երկրի ներսում՝ դրանք բոլորը կարևոր են, բայց երկրորդական խնդիրներ են, երբ երկիրն ունի անվտանգության խնդիր։ Եվ պետք է հստակ գիտակցել, որ անվտանգության խնդիրը չլուծած՝ այլ խնդիրներով զբաղվելը ուղղակի վտանգում է մեր ժողովրդի, մեր երեխաների, մեր ծնողների, մեր պետության ապագան։

Իհարկե, լավ կլիներ, որ այս պարզ, բայց մեր օրերում բարդ թվացող քաղաքական խնդիրը գիտակցեին մեր քաղաքական ուժերը, կուսակցությունները, գործիչները և նրանք առաջնորդվեին հետևյալ սկզբունքով. մի կողմ թողնելով բոլոր խնդիրները՝ զբաղվեին միայն Հայաստանի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ, ավելին՝ այս օրակարգը պարտադրելով նաև հասարակ ժողովրդին՝ մեր քաղաքացիներին։ Բայց քանի որ մեր քաղաքական, այսպես կոչված, էլիտաները զբաղված են ամեն ինչով, բայց ոչ երկրի անվտանգության խնդիրների լուծմամբ, մենք՝ որպես ժողովուրդ, ինքներս պետք է գիտակցենք անվտանգության կարևորությունը և մեր քաղաքական դաշտին պարտադրենք, որպեսզի նրանք ամեն ինչ մի կողմ թողնեն ու զբաղվեն երկրի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ։

Եվ այսպես, 3-րդ ամենակարևորագույն գործնական քայլերից մեկն այն է, որ մենք պարտավոր ենք՝ որպես ժողովուրդ, գիտակցել, որ երբ պետությունն ունի անվտանգության խնդիր, երբ պետությունը կանգնած է աղետալի և մեծ պատերազմի առջև, բոլոր հարցերը պետք է դրվեն մի կողմ և զբաղվեն բացառապես երկրի անվտանգության խնդիրների լուծմամբ։

Եվ ինչու՞ եմ այս գրառումը սկսել «դեպի Եվրոպա» իշխանությունների կողմից վարվող քաղաքականության քննադատությամբ։ Քանզի Հայաստանը Եվրոպա տանելու ճանապարհը տանում է ուղիղ դեպի պատերազմ և Հայոց պետականության կորստի։ Եվ ինչպես նշել եմ իմ առաջին երկու կարևոր գործնական քայլերում, հայ ժողովուրդը, ինքը՝ իր երկրի անվտանգության խնդիրը լուծելու ճանապարհին, պետք է տեր կանգնի հայ-ռուսական հարաբերություններին, քանզի դա իր պետության, երեխաների, ծնողների անվտանգության խնդիրն է։ Եվ թույլ չտա, որ ոչ ներսից, ոչ դրսից, ինչ-որ արկածախնդիրներ՝ փչացնելով հայ-ռուսական հարաբերությունները ու ժողովրդին խաբելով, թե իբր գնում ենք Արևմուտք, գնում ենք Եվրոպա, և լավ կլինի, մեր պետությունը տանեն դեպի կործանման, մեր երեխաներին ու ծնողներին կանգնեցնեն նոր արհավիրքի, նոր արյունալի պատերազմի, նույնիսկ ավելին՝ ուզում եմ հատուկ շեշտել՝ կործանարար պատերազմի առջև։
Ժամանակն է սթափվելու և գիտակցելու, որ մենք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, պետք է տեր կանգնենք մեր պետականությանը, և դա մեր փոխարեն ոչ ոք չի անելու։

Շարունակելի...