Կինոաստղ Ջուդ Լոուն՝ Պուտինի կերպարում. հրապարակվել են առաջին կադրերը

Համացանցում հրապարակվել են ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Ասայասի «Կրեմլի հրաշագործը» ֆիլմի նկարահանման հրապարակում արված լուսանկարները. դրանցում բրիտանացի կինոաստղ Ջուդ Լոուն ներկայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարում, գրում է News.ru-ն:
Նա մարմնավորում է Պուտինին՝ իր քաղաքական կարիերայի սկզբում:
Ֆիլմը նկարահանվում է Լատվիայում։ Այն պատմում է երիտասարդ հեռուստատեսային պրոդյուսերի մասին, որը համագործակցում է ՊԱԿ-ի գործակալի (Պուտինի) հետ: Վերջինս հետագայում կդառնա Ռուսաստանի նախագահը։