Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՇրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԴեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս Եվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Հասարակություն

Ո՞վ է շահագրգիռ, որպեսզի դրոշմապիտակների ոլորտում կիրառվեն նախկին մեթոդները

Տաս տարի շարունակ, Ալբերտ Թառոյանի ընկերությանը (տպարանին) պետության կողմից տրամադրվում է տարեկան շուրջ 6 մլրդ. դրամ, դրոշմապիտակներ տպագրելու համար։ Ի դեպ, այդ դրոշմապիտակների վրա ներկայացված QR կոդի ծրագիրը, որի օգնությամբ կարելի է հետևել ապրանքաշրջանառությանը, հանդիսանում է ոչ թե պետական, այլ մասնավոր սեփականություն և պատկանում է այդ դրոշմապիտակները տպող կազմակերպությանը կամ նրա սեփականատիրոջը։ Այդպես, օրինակ, կարելի է օրինականացնել մաքսանենգ ճանապարհով ներմուծված ապրանքները այս դրոշմապիտակների միջոցով։ Բացատրենք. Ներմուծողը, օրինակ, փաստաթղթավորված ճանապարհով ՀՀ է ներմուծում 500 միավոր դեղամիջոց և ևս 500 միավոր ներմուծում է մաքսանենգ ճանապարհով։ Այնուհետև դիմում է ՊԵԿ-ին ստանում 1000 հատ դրոշմապիտակ, փակցնում դեղամիջոցին և դնում խանութում վաճառքի։ Հարկայինն տեսուչը և քաղաքացին տեսնում են փակցված դրոշմապիտակը և կարծում, որ ապրանքը օրինական ձևով է ներմուծվել ՀՀ։ Սակայն դա բացարձակապես այդպես չէ։

Ի դեպ, 2013-2023թթ. Ալբերտ Թառոյանի տպարանը պետությունից ստանում է ավելի քան 60 մլրդ դրամի պատվեր, որից շահույթը ըստ տարբեր գնահատականների կազմել է ավելի քան 40 մլրդ դրամ։ Այս դրվագով առկա է քրեական գործ և, որքանով մեզ հայտնի է, Ալբերտ Թառոյանին ձերբակալել են 2024 թվականի օգոստոսին և բաց թողել 250մլն դրամ պետական բյուջե վերականգնելու պայմանով։

Այս պատմության մեջ ամենահետաքրքիրը ՊԵԿ ներկայիս նախագահի շահագրգռվածությունն է։ Հարց է առաջանում․ ինչո՞ւ է ուզում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը սառեցնել թվային դրոշմավորման ներդրմանն ուղղված բոլոր քայլերը և օգնության հասնել տպարանի Ալբերտին։ Մի գուցե ուզում է օգնել պարոն Թարոյանին, որպեսզի վերջինս պետական բյուջեից ստանա գումարներ, և կարողանա փակել պետության առջև իր պարտավորությունները։ Բայց պետության առջև պարտականություններ ունեն շատերը։ Ինչո՞ւ հենց Թարոյանին է ուզում օգնել ՊԵԿ բարեգութ նախագահը։ Մեր տեղեկություններով ՊԵԿ ներկայիս նախագահը, նշանակվելով այդ պաշտոնում, մոռանալով իր բոլոր այլ պարտականությունների մասին և  լծվել է Ալբերտին և վերջինիս տպարանին փրկելու «սուրբ գործին»։ Նա կանգնեցրել է թվային դրոշմավորման նախագծի ներդրման բոլոր իրավական ակտերի նախագծերի ընթացքը։ Այս համատեքստում ազատել է աշխատանքից ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին, ով ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ հարկային մարմնում, և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին, ով համակարգում էր ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Առանց որևէ գնման ընթացակարգի, չկիրառելով պետական գնումների օրենսդրության որևէ դրույթ հանձնարարում է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանին, գրության հիման վրա, Ալբերտից խնդրել և ստանալ 60մլն. հատ դրոշմապիտակ, դիմացը խոստանալաով հետագայում գնում կատարել։ Այս ամենը ձևակերպվում է գրավոր նամակագրությամբ։ Պետական մարմինը գրավոր ստանձնում է պարտականություն հետագայում գնում կատարել և վճարել մատակարարման համար, չկիրառելով անգամ ուղիղ գնման ընթացակարգ։ Սա նոնսենս է ՀՀ պետական գնումների համակարգում։ Կարելի զարմանալ, բայց սա էլ դեռ ամենը չէ։ ՊԵԿ ներկայիս նախագահը բոլոր հնարավոր ձևերով ապատեղեկատվություն է տալիս ՀՀ վարչապետին և բոլոր հնարավոր կեղծ միջոցներով փորձում հիմնավորել, որ ինչքան կարևոր և անփոխարինելի է Ալբերտի տպարանից ստացված դորշմապիտակները և այդ համակարգը։ Փորձում է հիմնավորել, որ հարկային տեսուչների միջոցով կարող են վերահսկել ամբողջ շուկայում առկա ապրանքները, խանութներում ստուգելով Ալբերտի դրոշմապիտակների առկայությունը ապրանքների վրա։

Իսկ հիմա, երկու խոսք դրոշմավորման նոր թվային համակարգի մասին.

  • Այն թվային համակարգ է, և հնարավորություն է տալիս հետագծել ապրանքների ամբողջ շարժը։ Թղթային դրոշմապիտակների համակարգը չունի այդ հնարավորությունը։
  • Թվային դրոշմապիտակը պարտադիր չէ տպել թղթային եղանակով, այն կարելի է լազերային տպիչի միջոցով տպագրել տուփի վրա։ Այս մեթոդը ներկայումս ակտիվ կիրառում են ծխախոտ արտադրողները։ Թղթային դրոշմավորումը չունի այդ հնարավորությունը։
  • Թվային դրոշմավորման համակարգը հնարավորություն է տալիս ունենալ փոխճանաչելիություն ԵԱՏՄ երկրների հետ, այսինքն արտադրողը (ներմուծողը) փակցնում են մեկ դրոշմապիտակ և դրանով կարողանում իրենց արտադրանքը վաճառել ինչպես ՀՀ, այնպես էլ ԵԱՏՄ շուկայում։ Ալբերտի թղթային դրոշմավորման համակարգը չի տալիս այդ հնարավորությունը։
  • Պետական բյուջեից գումարներ չեն ծախսվում թվային դրոշմավորման համակարգի համար։ Ինչը լրիվ հակառակն է թղթային դրոշմավորման համար։
  • Թվային դրոշմավորման համակարգի դեպքում բացառվում է կեղծ դրոշմապիտակը, քանի որ յուրաքանչյուր միավոր ապրանք վաճառվելիս դուրս է գալիս շրջանառությունից երբ համապատասխան տեղեկատվությունը ՀԴՄ-ի միջոցով փոխանցվում է ՊԵԿ։ Թղթային դրոշմապիտակը կեղծելու պարագայում պրակտիկորեն հնարավոր չի այն հայտնաբերել։
  • Թվային դրոշմավորման համակարգը հնարավորություն է տալիս ձևավորել տվյալների բազա, որը աջակցում է տեսչական այլ մարմինների իրենց գործառույթների համար։ Թղթային համակարգը չունի այդ հնարավորությունը։
  • Թվային դրոշմավորման համակարգի միջոցով ստեղծվում է ապրանքների ազգային կատալոգ, որը մշտապես թարմացվում է և կարող է կիրառվել բազմաթիվ ոլորտներում։ Ալբերտի թղթային համակարգը չունի այդ հնարավորությունը։

Նոր թվային դրոշմապիտակաների համակարգի այս առավելությունների կողքին պետք է նշել, որ հին թղթային դրոշմավորման համակարգի պայմաններում չի բացառվում տպագրել կեղծ դրոշմապիտակներ, քանի որ, ինչպես արդեն նշել էինք, դրոշմապիտակի QR կոդի ձևավորման ալգորիթմը Ալբերտի ընկերության սեփականությունն է և պետությունը չի տիրապետում դրան։ Այս պարագայում ստացվում է, որ պետական հսկողության գործիքը տրամադրվել է մասնավոր մի ընկերության և պետությունը չունի որևէ ազդեցություն այդ համակարգի վերահսկողության համար։ Ավելին դրա մասին է խոսում այն փաստը, որ ներկայումս առանց որևէ իրավական գործողության ՊԵԿ նախագահի և գլխավոր քարտուղարի ձեռքերով շրջանառությամ մեջ է դրվել 60մլն. հատ դրոշմապիտակ, հետևաբար ինչը կխանգարեր Ալբերտին նույն ձևով շրջանառության մեջ դնել այլ խմբաքանակներ։ Միաժամանակ կարևոր է այն հանգամանքը, որ Ալբերտի տպարանը գործել է միայն դրոշմապիտակների պատվերների հաշվին, քանի որ իր շրջանառության ավելի քան 80%-ը ձևավորվել է այդ պատվերներից։

Եվ հիմա ամենակարևոր հարցը․ եթե մեր արտահանվող ապրանքների ճնշող մեծամասնությունը արտահանվում է ԵԱՏՄ շուկա, որտեղ թվային դրոշմապիտակները պարտադիր են, ինչ շահագրգռվածություն ունի ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը,  փոխել դրոշմապիտակավորման առաջադեմ մոտեցումները  և վերադառնալ նախկին  մեթոդներին։

ՀԳ․ Ի դեպ, ՖՆ ԾԻԳ-ի նախկին ղեկավար Էդգար Ավետյանը, որը ներկայումս զբաղեցնում է պաշտոն ՏՄՊՊՀ-ում, նույնպես մտերիմ հարաբերությունների մեջ է AMPG գրուպ տպարանի սեփականատիրոջ՝ Ալբերտ Թառոյանի հետ։