Վաշինգտոնն անդրադարձել է Իրանին ու Ռուսաստանին

ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը պետք է նստի Վաշինգտոնի հետ բանակցությունների սեղանի շուրջ, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։
Բրյուսի խոսքով՝ Թեհրանը շատ տարբերակներ չունի։
«Նախագահը ծանուցում ուղարկեց, որ կա՛մ պետք է բանակցել մեզ հետ, կա՛մ գործարք կնքել, կա՛մ զինվորականները կներգրավվեն»,- ընդգծել է նա Fox News հետ զրույցում։
Բրյուսը նաև անդրադարձել է Ռուսաստանին։
Ըստ նրա՝ Բայդենի կառավարման ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության բացակայությունն անիմաստ է եղել։
«ԱՄՆ-ն երեք տարի Ռուսաստանի հետ չի խոսել։ Երկու հիմնական միջուկային տերությունների միջև հաղորդակցություն չկար: Ամերիկայի համար... Ռուսաստանի նման երկրի հետ չխոսելն իմաստ չունի»,- ընդգծել է Թեմմի Բրյուսը։