Եվրամիությունը ռեկորդ է գրանցել վերականգնվող էներգիայի առումով

2024 թվականին Եվրոպական Միությունում էլեկտրաէներգիայի արտադրության մեջ վերականգնվող էներգիայի տեսակարար կշիռը հասել է ռեկորդային մակարդակի՝ 46,9 %: Այս արդյունքը վկայում է «կանաչ» էներգիայի ոլորտում ներդրումների անընդհատ աճի և ԵՄ-ի՝ 2050 թվականին կլիմայական չեզոքության հասնելու ձգտման մասին:
Միության առաջատար երկրներից են Դանիան, որտեղ վերականգնվող էներգիայի տեսակարար կշիռը կազմել է 88,4 %, Պորտուգալիան (87,5 %) և Խորվաթիան (73,7 %): Հիմնական աղբյուրներն են հողմային էներգիան (39,1 %), հիդրոէներգետիկան (29,9 %) և արևային էներգիան (22,4 %): Այս ցուցանիշների հասնելը կարևոր քայլ է հանածո վառելիքից կախվածությունը նվազեցնելու և ապագայի կայուն էներգետիկ համակարգ ստեղծելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2024 թվականին Եվրոպական ներդրումային բանկը «կանաչ» անցման, կլիմայական գործողությունների և բնապահպանական կայունության ֆինանսավորումն ավելացրել է մինչև 50,7 մլրդ եվրո: Այս գումարը կազմում է բանկի անցած տարվա ընդհանուր ֆինանսավորման 57 %-ը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am