Հաջողակ մարդկանց առավոտյան սովորույթները
Հաջողակ մարդկանց առավոտյան սովորույթները
Որքանո՞վ է կարևոր արթնանալուց հետո օրվա առաջին ժամը: Պարզվում է, որ շատ կարևոր է: Այն կարող է լինել անկողնում կամ մտքերի մեջ պարզապես պտտվելու ժամ: Հաճախ շխատանքային առաջին ժամն իր հերթին դառնում է անօգուտ զրույցի, «պատրաստվելու», ինտերնետային նորությունները ստուգելու, սոցիալական ցանցերում մի քանի սուր միտք գրելու ժամ:
Սակայն այն կարող է դառնալ նաև ժամը, երբ դուք տեսնում եք ամեն ինչ հստակ ու կատարում եք կարևորագույն մի քանի քայլ, կայացնում որոշումներ կամ իրականացնում, վերջացնում որևէ հանձնարարություն:
Առավոտը հրաշալի ժամանակ է: Թարմություն, վճռականություն, նոր մտքեր ու նպատակներ: Սակայն որքանո՞վ ենք մենք արդյունավետորեն օգտագործում այդ ժամանակը: Ինքնին հասկանալի է, որ եթե մենք արդյունավետորեն կարողանանք պլանավորել մեր առավոտյան անելիքները, ապա, այդ առավոտյան անելիքների պլանավորումից ինքստինքյան որոշակի արդյունավետությամբ պլանավորվում է նաև մեր ողջ օրը, հետևաբար ողջ շաբաթը: