Ես չեմ ցանկանում, որ հայ ժողովրդի մասին խոսելիս ասեն` դավաճաններից ազատվելու անկարողությունը կործանեց քաջարի ազգի վերջին պետականությունը. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ես չեմ ցանկանում, որ հայ ժողովրդի մասին խոսելիս ասեն.
«…միմյանց նկատմամբ սերմանված նախանձն ու ատելությունը, ներարկված վախերը, շահամոլ եսասիրությունն ու դավաճաններից ազատվելու անկարողությունը՝ ոչ միայն տարածքային կորուստների պատճառ դարձավ, այլ նաև կործանեց քաջարի ազգի վերջին պետականությունը»: